Thursday, April 28, 2011

Արմավիրի քաղաքային զբոսայգին խնամքի կարիք ունի

Էլբակ Խաչատրյանը 1983թ-ից աշխատում է Արմավիրի քաղաքային զբոսայգում և սպասարկում այն այցելուներին, ովքեր գալիս են« բախվող մեքենաների կառուսելից օգտվելու համար: Էլբակ Խաչատրյանը 74 տարեկան է: Մասնագիտությամբ ինժիներ մեխանիկ: Երկար տարիներ դասավանդել է էլեկտրոտեխնիկա և գծագրություն Արմավիրի 2-և 6 միջնակարգ դպրոցներում: Ըստ սահմանված կարգի կառուսելները գործում են մայիս ամսից և փակվում աշնանը` նոյեմբերի վերջին: Էլբակ Խաչատրյանը արդեն 28 տարի է այս գործն է անում, ասում է տարածքը և կարուսելները խնամելու և պահպանելու խնդիր կա:
Տարվա բոլոր ամիսներին նա մնում է այգում և փորձում պահպանել եղածը: Դեռ խորհրդային տարիների այգու կառուսելների տեղադրման աշխատանքներին մասնակից է եղել Էլբակ Խաչատրյանը, հիշում է քանի կառուսել է տեղադրվել ու հիմաքանիսն է պահպանվել:Պահպանվել է 4-ից 2-ը:
 
Էլբակ Խաչատրյանը ասում է, որ նախորդ տարիների համեմատությամբ այցելուների թիվը նվազել է, կառուսելից օգտվողներ քիչ են լինում: Կարևորում է իր կյանքում աշխատանքը, ասում է տարբեր բնավորությունների տեր երեխաների հետ է շփվում, մի քիչ դժվար է, մի քիչ հեշտ, բայց հետաքրքիր: Էլբակ Խաչատրյանն այգին ավելի կանաչապատ է պատկերացնում,օրինակ ինքն անձամբ է այգու որոշ հատված կանաչապատում, ծաղիկներ մշակում, որոշ հատվածի ծառերը ձևավորում, աթոռներ դնում ու մարդկանց նստելու հնարավորություն ստեղծում:  

Նա գտնում է, որքաղաքային զբոսայգին խիստ բարելավման կարիք ունի: Խաչատրյանի աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 9 –ին: Հատուկ աշխատանքային գրաֆիկ չունի, բայց սերը այգու և երեխաների հանդեպ նրան աշխատանքի են բերում վաղ առավոտյան ու ստիպում մնալ մինչև ուշ երեկո:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.