Tuesday, April 19, 2011

Էս էլ փոխեցին այ մարդ……


Միջազգային և Հայաստանի Հանրապետության որոշ բուհերում` ուսանողները քննություն են հանձնում համակարգչային մեթոդով: 2009-2010 ուսումնական տարում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում(ՎՊՄԻ) որոշվեց քննությունների մի մասը ընդունել համակարգչային ստուգման միջոցով: Այս մեթոդով քննություն հանձնելու համար տեխնիկական միջոցները բավարար են: Բուհում գործում է Մերգելյանի անվան համակարգչային կենտրոն: Առաջիկայում կմեծանա տեստերի քանակը համընկումներից խուսափելու պատճառով:

Քննակարգի մեթոդի փոխվելու վերաբերյալ իրականացվել է սոց հարցում դասախոսների և ուսանողների միջև որի արդյունքում կատարվել են նոր առաջարկներ: Քննակարգի նոր կարգը ունի դրական և բացսական կողմեր դա կապված է մարդկային գործոնի միջամտության հետ, որը քննության ժամանակ բացակայելու է: Երեք անբավարար ունեցող ուսանողը դուրս է մնում բուհից: Քննական այս մեթոդը դեռևս չի կիրառվի պարտքերի մարման տարբերակում: Քննության այս մեթոդը չի կիրառվի առաջիկայում նաև հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների համար:

Հեղինակ` ԳԵՎՈՐԳ ԴԵՐՁՅԱՆ

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.