Sunday, April 24, 2011

Նոր հանքի շահագործման լուր Ծաղկաձորից


Հայաստանի գրողների միության անդամ Միքայել Աբաջյանց
«Լսեցի Հրազդանում երկաթի հանքի շահագործման մասին, որը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն իմ, այլև ծաղկաձորցիների շրջանում, որովհետև երկար ժամանակ Ծաղկաձորը ցանկանում էին դարձնել տուրիզմի քաղաք, բայց հանքի շահագործումից հետո ոչ ոք չի ցանկանա այցելել Ծաղկաձոր: Հրազդանին կից բնակավայրերը` այդ թվում Ծաղկաձորը, կենթարկվեն փոշու և ծխի ազդեցությանը, եթե բլրի վրա սկսվի բաց հանքաշերտի շահագործումը»,-ասում է Ծաղկաձորի բնակչուհի Ալվարդ Սարգսյանը:

Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը հանգստացող արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Միքայել Աբաջյանցը ևս մտահոգված է Ծաղկաձորի ապագայով. «Հանքը շատ մոտ է հանգստյան գոտուն` Ծաղկաձորին, շահագործման արդյունքում բնությունը կվնասվի: Եթե մտածում էին ինչ-որ կոպեկներ աշխատելու մասին, նաև պետք է մտածեին, որ Հայաստանը ապագայում կարող է կորցնել իր հանգստյան գոտիներից մեկը, իսկ բնությունը մեր ազգային հարստությունն է»:

Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը առաջարկեց նամակ-ուղերձ հղել իշխանություններին, դատարաններին, տերը լինել սեփական հող ու ջրին. «Ուզում եմ, որ մեր թոռներն իրենց ապագան տեսնեն մեր հող ու ջրի վրա, մեր սերունդը առողջ ապրելու և մեծանալու կարիք ունի»,- ամփոփեց Մանուկյանը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.