Վանաձորցի երիտասարդների երթը Մեծ եղեռնին նախորդող երեկոյան` ավանդական է դարձել: Այս տարի, սակայն, փոխվել էր երթուղին: Ջահերով ու մոմերով երթն սկիզբ առավ Գր. Նարեկացի եկեղեցուց և ձգվեց դեպի սբ. Աստվածածին: Երկու եկեղեցիներում էլ մատուցվում էր ճրագալույցի պատարագ: Հայաստանյայց առաքելական եկեղեցիներում ապրիլի 23-ի երեկոյան մատուցվում էր ճրագալույցի պատարագ. oրվա այդ նույն ժամին վանաձորցի երիտասարդները ջահերով ու մոմերով երթ էին կազմակերպել Գր. Նարեկացի եկեղեցուց մինչև Սուրբ Աստվածածին, որի բակում է տեղադրված 115թ. Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը: Վանաձորյան անձրևն իր տեղում էր, բայց չկարողացավ խանգարել երթին:
Երթի մասնակիցները վանկարկում էին “հատուցում”, “ճանաչում”, ցեղասպանությունը դատապարտող բառեր ու արտահայտություններ: Հատկանշական էր, որ Աստվածածին եկեղեցու բակում հանդիպեցին երթի ջահերն ու ճրագալույցի մոմերը, ապա երթի շարքերը Եղեռնի հուշակոթողի մոտ խաչ կազմեցին, կատարվեց հոգեհանգստի կարգ: Երիտասարդները չէին շտապում հեռանալ, եկեղեցու բակում մեր երկրի օրհներգից հետո երթի մասնակիցների շուրթերից սկսեցին հնչել ռազմահայրենասիրական երգեր:
ՆԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.