Saturday, April 30, 2011

VIDEO. 85-ամյա Մարուսյա տատի առոգանությունը հիացմունքի է արժանի


Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի ամենատարեց բնակչուհին է Մարուսյա Օհանջանյանը։ Երիտասարդ տարիքին՝ նրան Մարո էին ասում, իր իսկ մի խոսքով «մի ծիծեռնակ էր, սպիտակ մի թռչող աղավնի»։ «Հիմա բալա, պերանումս սկի մի ատամ չկա, լյա կոսինկաս կապում ըմ, բալկոնում նստում, թմաշա անում, առաջ է~, հինչ ասիս անում ըմ լա»,-ասում է Մարուսյա տատը։ Հինգ տղա, մեկ աղջիկ ունի, թոռնիկներ, ծոռնիկներ։


Ամուսինը 50 տարեկանում է մահացել, ու ինքն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ «Մըծըցրալ ւմ, բանակ ուղարկալ, պսակալ»,-ասում է նա։

Մանկապարտեզի վարիչ, հետո տնտեսվար, կոլտնտեսության առաջավոր և այլն։ Ինչ ասես, որ չի աշխատել Մարուսյա տատը։ Հիմա էլ չի հոգնել, բաղ ու բոստանում կաշխատեր, բայց չի կարող։ «Տուք սաղ նիք, որ կարիք կյանքը վայելիք, հայ-հայս քեցած, վայ-վայ է մնացել»,-ասում է 85-ամյա կինը։ Բայց նա հիշում է պատանեկության տարիներին սովորած բանաստեղծությունները, ու մեկն էլ նվիրեց բոլոր երիտասրադներին։ «Գարուն ա, սերավ կացեք»,-ասաց նա։



Արմեն Դավթյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.