Մարտունեցի մանուկներն իրենց պահանջատիրությունն արտահայտեցին ներկայացմամբ Մարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաներն ապրիլի 23-ին քաղաքի մշակույթի պալատում ներկայացրել են Պերճ Զեյթունցյանի “Ոտքի, դատարանն է գալիս” պիեսի բեմականացումը: Կենտրոնի "Վերնատուն" գրական ակումբի "Եղեգն" թատերախումբն այս ներկայացմամբ նաև Նռան հատիկ մանկապատանեկան փառատոնին է մասնակցել: Ըստ թատերախմբի անդամների, պիեսի բեմականացման ընթացքում իրենց համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել գեղագիտական դաստիարակության այս կրթօջախում ստեղծված ռազմահայրենասիրական թանգարանի ցուցանմուշները: "Եղեգնը" առաջիկայում Զեյթունցյանի ևս մեկ պատմական գործի` Արշակ Երկրորդի պրեմիերային է նախապատրաստվում: Ի դեպ, Մարտունի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար անգամ չկա, ու քաղաքային իշխանությունները նրանց հիշատակը հարգում են Մեծ հայրենականում զոհվածների հուշակոթողի մոտ: |
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.