Արմավիր քաղաքի կենդանաբուսաբանական այգին 20 տարվա պատմություն ունի: Արմեն Թադևոսյանը ում և պատկանում է կենդանաբուսաբանական այգին կամ ու ում սեփականությունն է հանդիսանում, դեռ փոքր տարիքից սիրել ու պահել է կենդանիներ: Պատմում է, որ հորից է կենդանիների նկատմամբ սերը փոխանցվել իրեն: Սկզբնական շրջանում տանն են պահել մի քանի կենդանի, ապա բազմացրել ու ավելացրել կենդանիների քանակն ու տեսակը: Իսկ հետո իր սեփական հողատարածքը վերածել է կենդանաբուսաբանական այգու: Արմավիր քաղաքի Կենդանաբուսաբանական այգին զբաղեցնում է 8 հեկտար հողատարածք, այգին տարեց տարի է ընդլայնվել ու հյուրընկալել է տարբեր կենդանիների, թռչյունների և սողունների:
Այգու տնօրեն Արմեն Թադևոսյանը մեծ դժվարությունների միջով է անցել, բայց չի ընկճվել, ասում է յուրահատուկ զգացողություն է, երբ սիրում ես կենդանիներին ու առանձնահատկություն չես դնում որևէ մեկի մեջ: Արմեն Թադևոսյանը այգին ստեղծել և մինչ օրս պահպանում է իր սեփական միջոցների հաշվին:
Հիմա ֆինանսական դժվարություններ ունի, կենդանիները կերի խնդիր ունեն: Միակ օգնությունը, որը ստանում է, Արմավիրի քաղաքապետարանի կողմից հատկացվող տարեկան 500 000 դրամն է: Կենդանաբուսաբանական այգում հատուկ աշխատողներ չկան, կենդանինրով զբաղվում է Արմենի ընտանիքը:
Արմեն Թադևոսյանն ասում է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ գիտի որ կենդանիներին է խնամելու և տարածքի որ հատվածով է զբաղվելու: Տարվա տաք եղանակներին այգին շատ այցելուներ է ունենում: Արմենն ասում է, որ կենդանաբուսաբանական այգի են գալիս տարբեր տեղերից, ու տարբեր քաղաքներից: Դա ոգեշնչում է, որպեսզի այգին պահպանվի, բայց ֆինասական միջոցների բացակայության պայմաններում Արմենը մտահոգ է ու անելանելի վիճակում, կենդանիներին պահելու հնարավորություն չունի, կենդանիների ճակատագրով մտահոգվող մարդիկ էլ չեն գտնվում, որպեսզի օգնության ձեռք մեկնեն:

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.