Sunday, April 24, 2011

Սյունիքում ևս վառեցին Թուրքիայի դրոշը

Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումները Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկել են ուրբաթ օրվանից։ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ-ի պատանիներն ու աղջիկները Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումների շրջանակներում ծառատունկ են կազմակերպել Բաղաբուրջի հուշահամալիրում, անբարենապաստ եղանակային պայմաններն անգամ չեն խանգարել երիտասարդներին, որոնք ծառատունկից հետո բարեկարգել են հուշահամալիրի տարածքը, ներկել ծառերի բները, նաեւ մաքրել մերօրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերը: Իսկ ապրիլի 23-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր՝ «Ծիրանի ծառ» խորագրով։


Բեմադրությունը թատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանինն էր։ Սուրբ երրորդության խորհրդով մեկ անգամ ևս արծարծվեց այն գաղափարը, որը հայը միշտ պիտի մեջքը ամու պահի։ Երեկոյան էլ, ժամը 20:00-ին, ՀՅԴ երիտասարդական միության Կապանի մասնաճյուղի անդամները կկազմակերպեն արդեն ավանդական դարձած ջահերով երթ` «Իմ անունն է պայքար, եւ վախճանս` հաղթանակ» կարգախոսով: այոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումները Կապանում կմեկնարկեն այսօր: Երեկոյան`, ՀՅԴ Կապանի “Արամ Մանուկյան” կոմիտեի երիտթևի անդամները կազմակերպեցին ավանդական դարձած ջահերով երթը՝ «Իմ անունն է պայքար, եւ վախճանս` հաղթանակ» կարգախոսովԿան հարցեր, որոնք վեր են կուսակցականությունից. դրանք ազգային են, դրանց շուրջ պետք է համախմբվենք բոլորս:

Պիտի ստիպենք, պահանջենք Թուրքիայից ճանաչել Հայոց մեծ եղեռնը», - ասացին պատանի դաշնակցականները: Երթը մեկնարկեց Կապանի Հունան Ավետիսյան փողոցի գլխավոր կամրջից ու շարունակվեց մինչև Բաղաբուրջի սարահարթ՝ Եղեռնի հուշահամալիր: Այստեղ ելույթ ունենալուց հետո, դաշանակցականները այրեցին Թուրքիայի դրոշը:

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
ԿԱՊԱՆ

1 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.