This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Saturday, April 30, 2011

VIDEO. 85-ամյա Մարուսյա տատի առոգանությունը հիացմունքի է արժանի


Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի ամենատարեց բնակչուհին է Մարուսյա Օհանջանյանը։ Երիտասարդ տարիքին՝ նրան Մարո էին ասում, իր իսկ մի խոսքով «մի ծիծեռնակ էր, սպիտակ մի թռչող աղավնի»։ «Հիմա բալա, պերանումս սկի մի ատամ չկա, լյա կոսինկաս կապում ըմ, բալկոնում նստում, թմաշա անում, առաջ է~, հինչ ասիս անում ըմ լա»,-ասում է Մարուսյա տատը։ Հինգ տղա, մեկ աղջիկ ունի, թոռնիկներ, ծոռնիկներ։

Ամուսինը 50 տարեկանում է մահացել, ու ինքն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ «Մըծըցրալ ւմ, բանակ ուղարկալ, պսակալ»,-ասում է նա։

Մանկապարտեզի վարիչ, հետո տնտեսվար, կոլտնտեսության առաջավոր և այլն։ Ինչ ասես, որ չի աշխատել Մարուսյա տատը։ Հիմա էլ չի հոգնել, բաղ ու բոստանում կաշխատեր, բայց չի կարող։ «Տուք սաղ նիք, որ կարիք կյանքը վայելիք, հայ-հայս քեցած, վայ-վայ է մնացել»,-ասում է 85-ամյա կինը։ Բայց նա հիշում է պատանեկության տարիներին սովորած բանաստեղծությունները, ու մեկն էլ նվիրեց բոլոր երիտասրադներին։ «Գարուն ա, սերավ կացեք»,-ասաց նա։



Արմեն Դավթյան, Կապան

Տեսանյութ Ալավերդիում ինտերնետից օգտվողների և օգտվելու մշակույթի մասին



Ինտերնետն Ալավերդցինրին հասանելի դարձավ 2004 թ-ին: Սկզբում կապի որակը հեռու էր բավարար լինլուց, սակայն ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց ու ավելացավ ինտերնետից օգտվողների թիվը:

Հեղինակ` Արմանուշ Նիազյան
Ալավերդի

Friday, April 29, 2011

Նորից աֆրիկյան ժանտախտ Սյունիքում

Մոտ մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում արձանագրվել է  խոզերի մեծաքանակ անկում։ Գյուղում սատկած խոզերի թիվը հասնում է 10-ի: Տուժել է  4 տնտեսություն։ Գյուղապետ Սպարտակ Զաքարյանի խոսքով  սատկած մի քանի կենդանիների մոտ կային աֆրիկյան ժանտախտին բնորոշ ախտանիշներ` ինքնազգացողության թուլացում, կերից հրաժարում, լորձարտադրություն բերանից, քթանցքերից։ Գյուղ հրավիրված անասնաբույժները փորձանմուշներ են վերցրել սատկած կենդանիներից եւ նրանց կերից։ Արդյունքները պարզ կլինի մի քանի օրից։ Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր է, որ վարակը կերից լինի։

"Սատկել են այն խոզերը, որոնց այդ կերն են տվել։ Հիմա ախտահանման աշխատանքներ ենք իրականցրել, խոզերը փակի տակ ենք պահում”,- ասաց գյուղապետը:  Անասնաբույժ Արթուր Խաչատրյանն էլ  նշեց, որ նախնական տվյալներով խոզերի անկման պատճառը կերից թունավորումն է եղել: Ավելացնենք, որ նախորդ տարիներին հարեւան գյուղերում արձանագրված աֆրիկյան ժանտախտը շրջանցել էր Եղվարդը։

Այսօր գյուղում 150 խոզ է հաշվառված։ Ի դեպ, անասնաբույժները գոյւղացիներին խորհուրդ են տվել մորթել խոզերը ու կիլոգրամը 350-400 դրամ հանձնել մսի կոմբինատին: "Մտածում ենք, որ մսի կոմբինատը անասնաբույժների հետ գործարք մեջ է",-ասացին եղվարդցիները: Սակայն անասնաբույժներն էլ մեզ հետ ունեցած զրույցում նշեցին, որ իերնք պարզապես խորհուրդ են տվել այլ ելք չունենալու դեպքում՝ մորթել ու դնել մսի կոմբինատի սառնարանում:

Եղվարդեցի Սերոբ Օհանջանյանի համոզմամբ էլ, իր խոզերը առողջ են, նույնիսկ մեկը մորթել ու մեզ էլ առաջարկում ճաշակել համով խորովածը: "Տեսեք թե ինչ միս է, բա էս խոզը հիվանդ կլինի",- հարցնում էր գյուղացին: Խոզապահի, գյուղնախարարի խրատների  մասին ավելի մանրամասն ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթի շաբաթօրյա համարում: 
Արմեն Դավթյան, ԿԱՊԱՆ

ԻՆՉ ԱՐԺԵ 27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ

Այն, որ աղքատությունը գնալով ավելանում է մարզերում և որ բնակչությունը օրվա գոնե հացն ապահովելու համար պատրաստ է նույնիսկ իր կյանքը տալ, դա փաստ է։ Երիտասարդները, այլ աշխատանք չգտնելով, իրենց նվիրում են երկաթ-բետոնե սալիկներ ջարդելու տաժանակիր գործին, ու դրանից գոյացած մետաղները մի քանի հազար դրամով հանձնում են ու մեկ երկու հաց գնելով, վերադառնում տուն։ Սակայն Լոռիում քիչ չեն լինում դեպքերը, երբ այդ նույն պանել ջարդելը ավարտվում է ողբերգությամբ, իսկ այդ մի քանի հազար դրամը ծախսվում է...

Երեկ Սպիտակում տեղի ունեցավ մի դեպք, որը դեռ երկար կհիշվի։ 27 ամյա Անդրանիկ Ջուլհակյանը, ով ևս զբաղվում էր վերը նշված “աշխատանքով”, ապրիլի 26-ին տնից դուրս է գալիս, ու այլևս չի վերադառնում։ Հաջորդ օրը Անդրանիկի հայրը՝ Վաչագան Ջուլհակյանը, դուրս է գալիս տղային փնտրելու, ու տեսնելով, որ տղան ոչ մի տեղ չկա, հիշում է, որ ինչ-որ մի տեղ տղան հաճախ էր երկաթ-բետոնե պանելներ ջարդում, հորը դրա մասին պատմել էր։ Հայրը մեկնում է այդտեղ և ինչ. արմատուրա հանելու ժամանակ պանելը շրջվել է տղայի վրա, տեղում սպանելով նրան։ Որդու դաժան մահից սարսափած հայրը  20։23-ին զանգահարում է ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնում կատարվածի մասին, իսկ ոստիկանությունն էլ զանգահարում է ԼՄՓՎ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատ և հայտնում, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դիակը հանելու համար։ Դեպքի վայրում ներկա էին ԼՄՓՎ Սպիտակի հրշեջ փրկարարները հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ներկա էին նաև ոստիկանության Սպիտակի աշխատակիցները՝ անձամբ Սպիտակի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ։



Դիակն առանց վնասելու դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների հմուտ գործողությունները, ինչը և կատարվեց Սպիտակի հրշեջ-փրկարարների կողմից։

Բետոնե պանելը նախ հորատող մուրճի օգնությամբ ծակվեց, այնուհետ կռունկով բարձրացվեց երկաթբետոնե սալիկը, որի տակից դուրս բերվեց 27 ամյա երիտասարդի ճզմված դին։ Դիակի հանման ժամանակ հանկարծ լսվեց որդուն կորցրած հոր ողբը, ով ամեն գնով փորձում էր մոտենալ տղայի մարմնին, սակայն փրկարարները և իրավապահները նրան դա անելն արգելեցին, հեռացնելով տարածքից։

Իրավապահները մեզ հետ զրույցում նշեցին, որ սա Անդրանիկի հետ պատահած առաջին դեպքը չէր։ Մեկ տարի առաջ կրկին “պանել ջարդելու ժամանակ էլի տակն էր մնացել, էդ վախտ շուտ հասանք, փրկեցինք խեղճ տղու կյանքը”։

Մահացածին ճանաչողների փոխանցմամբ, Ջուլհայանների ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատ վիճակում. “Բա որ աղքատ չլնեին, էդ երեխեն ինչի պետք ա պանել ջարդեր ու արմատուրից փող քամեր, դա էլ էն դեպքում, երբ մի անգամ արդեն Անդրանիկն զգացել էր պանելի ծանրությունը”:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ



www.lorinews.com

Ընդդեմ աղանդավորական հոսանքների

  <Դավիթբեկյան Ուխտեր> երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գորիսում կազմակերպվեց բողոքի երթ`  ընդդեմ աղանդավորական հոսանքների : Կազմակերպիչների խոսքերով` տարածաշրջանում ոչ ավանդական կրոնական համայնքների հետևորդներն օր-օրի շատանում են ,  երկիրը երկպառակտում, սպառնում անվտանգությանը:  Ուստի մեծանում է նաև համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Երթի մասնակիցներն այցելել են Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորչ եկեղեցի, ստացել հոգևոր հովիվ տեր Ոսկան քահանա Բաղումյանի  օրհնությունը : Նա  ողջունել է նախաձեռնությունը`  կարևորելով ,  որ իրենք միայնակ  չեն կազմալուծող այդ հոսանքների դեմ պայքարում: Հոգևոր հովիվը  նաև ասաց, որ  եկեղեցին չի կարող լինել հանդուրժող , երբ խոսքը վերաբերում է մոլորությանն ու հոգևորսությանը:
Երթի մասնակիցները քաղաքի հրապարակում ծառ են տնկել` ի նշան հարատևության:
Շարժման կազմակերպիչները նշել են, որ նախաձեռնությունը սրանով չի սահմանափակվելու. առաջիկայում ևս կլինեն նման երթեր` տարբեր քաղաքներում ու գյուղերում:

Thursday, April 28, 2011

Video. Հերթական պատահարը Սյունիքի մարզում


Սյունիքի մարզկենտրոնում վերջին օրերին արտակարգ պատահարներ են գրանցվում մեկը մյուիս հետևից: Թթվածնային բալոնների պայթյունի պատճաոռվ մեկ հոգի մահացել է Քաջարանում, մեկ հոգի Կապանում: Երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս առթիվ Սյունիքի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում։   

Ըստ բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանի,  հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա.Ասրյանը դեռևս չի կարող հաստատել քաղաքում տարածված այն լուրերը, որ իբր 2 բալոններն նույն  տեղից են լիցքավորվել: 

Վերջնական եզրակացությունը պետք է տա փորձաքննությունը: Ապրիլի 28-ին,  ժամը 7:42-ին Կապանի օդանավակայանի մոտակայքում, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին, ավտոմեքենա է այրվել:  Դեպքի վայր մեկնած Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկին  հաջողվել է կրակը մարել 8:01 րոպեին: Հրդեհի հետեւանքով այրվել է մեքենայի շարժիչի մարտկոցը եւ խցիկի մի մասը 

Նախնական տվյալներով, Կապանի բնակիչ Արա Ավանեսյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 61 ՍՍ 045 պետհամարանիշի ավտոմեքնենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով հրդեհվել է: Մեքենայում միայն վարորդն էր, ու նա  անվնաս դուրս է եկել  մեքենայից
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, Կապան

Արմավիրի կենդանաբուսաբանական այգու կենդանիները քաղցած են

Արմավիր քաղաքի կենդանաբուսաբանական այգին 20 տարվա պատմություն ունի: Արմեն Թադևոսյանը ում և պատկանում է կենդանաբուսաբանական այգին կամ ու ում սեփականությունն է հանդիսանում, դեռ փոքր տարիքից  սիրել ու պահել է կենդանիներ: 

Արմավիրի քաղաքային զբոսայգին խնամքի կարիք ունի

Էլբակ Խաչատրյանը 1983թ-ից աշխատում է Արմավիրի քաղաքային զբոսայգում և սպասարկում այն այցելուներին, ովքեր գալիս են« բախվող մեքենաների կառուսելից օգտվելու համար: Էլբակ Խաչատրյանը 74 տարեկան է: Մասնագիտությամբ ինժիներ մեխանիկ: Երկար տարիներ դասավանդել է էլեկտրոտեխնիկա և գծագրություն Արմավիրի 2-և 6 միջնակարգ դպրոցներում: Ըստ սահմանված կարգի կառուսելները գործում են մայիս ամսից և փակվում աշնանը` նոյեմբերի վերջին: Էլբակ Խաչատրյանը արդեն 28 տարի է այս գործն է անում, ասում է տարածքը և կարուսելները խնամելու և պահպանելու խնդիր կա:

Wednesday, April 27, 2011

Հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 26-ին Քաջարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ վիրավորված 61-ամյա Տիգրան Շահբազյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  պատահարի հետեւանքով մահացել է 1, տուժել 3 հոգի։

“Երեկ նրան հիվանդանոց ենք ընդունել շոկային վիճակում, զույգ սրունքների բաց բեկորային կոտրվածքների տեղաշարժով, ստորին եւ վերին վերջույթների, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի բազմաթիվ ծակած, պատառոտված վերքերով: Երեկվա համեմատ վատացում չի արձանագրվել եւ շատ մեծ է  ապրելու հավանականությունը:Եթե հաջողվի 3-4 օր նույն վիճակում պահել, վատացում չլինի, ապա կկարողանանք վիրահատական միջամտություն անել ոտքերի վրա”, այսպես գնահատեց Տիգրան Շահբազյանի վիճակը Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ  Աթաջանյանը:

Մյուս տուժածների` Զորի Բաբայանի եւ Էրիկ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում։ Նրանք Քաջարանի հիվանդանոցում են։Հիշեցնենք, որ բոլոր տուժածները “Վահրամ եւ Նորայր” ՍՊԸ աշխատակիցներ են։ Ընկերության տնօրեն  Վահե Հակոբյանը տեղեկացրեց, , որ պատահարի մանրամասները կպարզվեն հետաքննությունից հետո:

“Միայն գիտենք, որ թթվածնի բալոն է պայթել։ Նման դեպք` մահացու ելքով եւ վիրավորներով, մեր գործունեության ընթացքում առաջին անգամ է։ Մեր ընկերությունը բնականաբար աջակցություն կցուցաբերի տուժածների ընտանիքներին”,-ասաց Վ. Հակոբյանը։

Պայթյուն Կապանում. կա զոհ

Ապրիլի 27-ին, ժամը 15-15.30-ի սահմաններում Կապանի ճանշին ձեռնարկության ասֆալտի գործարանում, եռակցման աշխատանքներ կատարելիս թթվածնի բալոնի պայթյունից մահացել է 1943թ.-ին ծնված Կապանի բնակիչ Ռուբիկ Սարգսյանը: Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրել են, որ պայթյունի հետեւանքով այլ տուժածներ չկան։ Շտապ օգնության աշխատակիցները պատմել են, որ  Սարգսյանի մարմինը պայթյունի արդյունքում մասնատվել է։ Դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում:

Tuesday, April 26, 2011

Advice: ԳԵՂԵՑԻԿ

Կապանցի հանքագործները էլեկտրաշոկ չեն տեսել



Ըստ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տարածված մի հաղորդագրության,  Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվել: Ընկերության թե՜ նախկին, թե՜ ներկա  աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ նման բան չի եղել: «Եթե էդպես բան լիներ, ապա չէինք լռի»,-ասացին հանքագործները: Ընկերության արհեստակցական միության ղեկավար

Դժբախտ պատահար Քաջարանում.մեկ զոհ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մարզային «Սոսի» հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ գործարանում մահացածը «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի աշխատակից է։ Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում` մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ դեռևս չպարզված հանգամանքներում պայթած թթվածնի բալոնի արդյունքում մահացել է Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Իսահակ Վալերիի Մայիլյանը: Ըստ գլխավոր տնօրենի, կոմբինատը այդ ընկերության հետ ունի պայմանագիր, ըստ որի էլ` կատարել է իր պարտականությունները։ «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Հակոբյանի հեռախոսահամարները այդպես էլ չպատասխանեցին։Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տեղում Կապանի Ձորք թաղամասի բնակիչ 1986թ. ծնված Զորի Վոլոդյայի Բաբայանը, Քաջարանի Խանջյան փողոցի բնակիչ, 1988թ. ծնված Էրիկ Արարատի Գասպարյանը եւ Կապանի Շինարարների թաղամասի բնակիչ, 1950թ. ծնված Տիգրան Սարգսի Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ մեր տեղեկությունների, տուժողներ Զորի Բաբայանի եւ Էրիկ Գասպարյանի առողջական վիճակը բավարար է։ Նրանք գտնվում են Քաջարանի հիվանդանոցում: Իսկ Տիգրան Շահբազյանը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Կենտրոնի վնասվածքաբանական բաժնից տեղեկացրին, որ տուժողը ստացել է այրվածքներ, բաց կոտրվածքներ, բեկորային վնասվածքներ եւ առայժմ վիճակը գնահատվում է ծանր:
Արմեն Դավթյան, ԿԱՊԱՆ

Monday, April 25, 2011

ԱՄՆ-ից պահանջում են արդար արձագանք, բայց ոչ երկիմաստ հիշատակումներ

«Ցեղասպանության մասին խոսելու ենք այնքան, մինչեւ որ աշխարհը ճանաչի եւ հայոց դատը վերջապես լուծվի»։ Արդեն 96 տարի է ամեն ապրիլի 24-ին հնչում են այս խոսքերը, նախաձեռնվում են մի շարք ակցիաներ թե Հայստանում, թե հանրապետությունից դուրս։ 2-րդ անգամն է «Դավիթբեկյան ուխտեր» հ/կ-ը եւս գերհզոր տերություններին նման կոչ է անում։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին՝ ապրիլի 22-ին կազմակերպությունը ԱՄՆ դեսպանատան առջեւ ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով բողոքի խաղաղ ցույց էր նախաձեռնել։ Այս անգամ սյունեցիներին միացել էին «Երիտասարդության կամք» եւ «Հայրենապաշտ» երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչները։


Ցույցի ժամանակ ընթերցվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յուվանովիչին ուղղված նամակը։ «Դուք, հարգարժան դեսպան քաջատեղյակ եք, որ երկու տասնյակից ավելի երկրներ արդեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն աշխարհին <<խաղի կանոններ>> թելադրող Ձեր գերհզոր դեմոկրատական հռչակված երկիրը մինչև այսօր չկա այդ ցուցակում: Սովորական է դարձել, որ Ձեր քաղաքական առաջնորդների համարձակությունը`մարդկության դեմ գործած ամենածանր և զազրելի հանցանքի դատապարտման հարցում, սահմանափակվում է նրանց նախընտրական գործընթացների ծրագրերում արված երկիմաստ հիշատակումների մատուցմամբ»,-գրված է նամակում: Ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ն Սյունիքում 50 հազար ստորագրություն էր հավաքել էլի նամակով դիմել ԱՄՆ դեսպանատանը։ Այն մինչև օրս անպատախան է մնացել։ Դեսպանատան աշխատակիցները խոստացան նամակը հանձնել Մարի Յովանովիչին։ ՀԿ նախագաh Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով, այս անգամ նրանք լռությունը չեն հանդուրժի։ «Մեկ ամիս հետո կգանք այստեղ ավելի շատ մարդկանցով»,-ասաց Ռ. Սարգսյանը։
Արմեն Դավթյան, Կապան

Sunday, April 24, 2011

ՈՏՔԻ, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ



Մարտունեցի մանուկներն իրենց պահանջատիրությունն արտահայտեցին ներկայացմամբ

Մարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  սաներն ապրիլի 23-ին քաղաքի մշակույթի պալատում  ներկայացրել են Պերճ Զեյթունցյանի “Ոտքի, դատարանն է գալիս”  պիեսի բեմականացումը: Կենտրոնի "Վերնատուն" գրական ակումբի "Եղեգն" թատերախումբն այս ներկայացմամբ նաև Նռան հատիկ մանկապատանեկան փառատոնին է մասնակցել:

Ըստ թատերախմբի անդամների, պիեսի բեմականացման  ընթացքում իրենց համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել  գեղագիտական դաստիարակության այս կրթօջախում ստեղծված  ռազմահայրենասիրական թանգարանի ցուցանմուշները:

"Եղեգնը" առաջիկայում Զեյթունցյանի ևս մեկ պատմական գործի` Արշակ Երկրորդի պրեմիերային է նախապատրաստվում:

Ի դեպ, Մարտունի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար անգամ չկա, ու քաղաքային իշխանությունները նրանց հիշատակը հարգում են Մեծ հայրենականում զոհվածների հուշակոթողի մոտ:

ՎԱՐՈՐԴՆ ԱՅՐՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ


Այսօր գիշեր ժամը 01։55-ի սահմաններում Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում հայտնաբերվել է Վազ 2107 մակնիշի այրված ավտոմեքենա՝ որում եղել է նաև վարորդը։ Նա մեքենայի մեջ լիովին այրվել է։
Գիշերը 01:20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնից Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվում, որ Պուշկինի լեռնանցքում մեքենա է այրվում:

ԴԵՐ- ԶՈՐԻՑ ԲԵՐՎԱԾ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՂԻՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԿԱՊԱՆՈՒՄ

Նախորդ տարիների պես հազարավոր կապանցիների հետ այսօր Բաղաբուրջի հուշահամալիրում կանգնեցված Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է դրել եւ մեկ րոպե լռությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգել նաեւ կենսաթոշակառու, նախկին մանկավարժ Լիդա Դավթյանը, ում մանկության երազանքը Դեր-Զորում լինելն էր:“Կարող է երազանքս շատերի համար անհասկանալի թվա, բայց այդպես է:

Նոր հանքի շահագործման լուր Ծաղկաձորից


Հայաստանի գրողների միության անդամ Միքայել Աբաջյանց
«Լսեցի Հրազդանում երկաթի հանքի շահագործման մասին, որը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն իմ, այլև ծաղկաձորցիների շրջանում, որովհետև երկար ժամանակ Ծաղկաձորը ցանկանում էին դարձնել տուրիզմի քաղաք, բայց հանքի շահագործումից հետո ոչ ոք չի ցանկանա այցելել Ծաղկաձոր: Հրազդանին կից բնակավայրերը` այդ թվում Ծաղկաձորը, կենթարկվեն փոշու և ծխի ազդեցությանը, եթե բլրի վրա սկսվի բաց հանքաշերտի շահագործումը»,-ասում է Ծաղկաձորի բնակչուհի Ալվարդ Սարգսյանը:

Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը հանգստացող արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Միքայել Աբաջյանցը ևս մտահոգված է Ծաղկաձորի ապագայով. «Հանքը շատ մոտ է հանգստյան գոտուն` Ծաղկաձորին, շահագործման արդյունքում բնությունը կվնասվի: Եթե մտածում էին ինչ-որ կոպեկներ աշխատելու մասին, նաև պետք է մտածեին, որ Հայաստանը ապագայում կարող է կորցնել իր հանգստյան գոտիներից մեկը, իսկ բնությունը մեր ազգային հարստությունն է»:

Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը առաջարկեց նամակ-ուղերձ հղել իշխանություններին, դատարաններին, տերը լինել սեփական հող ու ջրին. «Ուզում եմ, որ մեր թոռներն իրենց ապագան տեսնեն մեր հող ու ջրի վրա, մեր սերունդը առողջ ապրելու և մեծանալու կարիք ունի»,- ամփոփեց Մանուկյանը:

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏԽՈՒՐ ԷՐ

Սուրբ Հարության տոնը Սյունիքի մարզկենտրոնում այս տարի փոքր-ինչ տխուր էր: Ցուցահանդեսներ, համերգներ չէին կազմակերպվել: Միայն առավոտյան, Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պատարագ մատուցվեց Հարության տոնի առթիվ: Արդեն կեսօրին եկեղեցու մուտքի առաջ հերթ էր գոյացել, մարդիկ չէին կարողանում մտնել ներս: Պատարագից հետո հավատացյալներին ձու ու լավաշ բաժանվեց:
Կապանցի մանկավարժ Լիդա Դավթյանի խոսքով, ինքը մկրտված էլ չէ: Նրա ասելով, զանգեզուրցիները հոգևոր սնունդ չեն ստացել ժամանակին, հիմա կարծես ամեն ինչ ձևական լինի: Մանկավարժի կարծիքով, տարիներ են պետք, որ դա հոգեպես ընկալեն սյունեցիները: «Բայց Ապրիլի 24-ը նշել Զատկի հետ, համարում եմ անընդունելի, թեկուզ մկրտված չեմ, բայց ավանդապաշտ եմ»,-ասաց զրուցակիցս:

Հեղինակ` ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, ԿԱՊԱՆ

19 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՌՄԲԱԿՈԾՎԵՑ ԿԱՊԱՆԸ


Կապանցիները ապրիլի 24-ի առավոտվանից իրենց հարգանքի տուրքն են մատուցում ոչ միայն Եղեռնի զոհերի հիշատակին, այլ նաև մերօրյա պատերազմում զոհվածներին: 1992թ-ի ապրլի 24-ին ազերիները առաջին անգամ ռմբակոծեցին Կապանը. Խուճապ, սարսափ, զոհեր, բայց և՝ ուժ ու կորով:

Հաղթեցինք չհայտարարված պատերազմում, մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայի կամքն անկոտրում է, որ մեր երկրի սահմանները անառիկ են:
Բաղաբուրջի սարահարթում ծաղիկներ դնելով նահատակների շիրմաքարերին՝ ապրողներից յուրաքանչյուրը աղոթում է առ Աստված, որ այլևս չկրկնվեն այդ օրերը, որ ոչ մի կին սևեր չհագնի: Իսկ այս զրահամեքենան թող միշտ երեխաների համար որպես խաղալիք մնա ու տուն-տունիկ խաղալու վայր լինի…

Սյունիքում ևս վառեցին Թուրքիայի դրոշը

Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումները Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկել են ուրբաթ օրվանից։ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ-ի պատանիներն ու աղջիկները Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումների շրջանակներում ծառատունկ են կազմակերպել Բաղաբուրջի հուշահամալիրում, անբարենապաստ եղանակային պայմաններն անգամ չեն խանգարել երիտասարդներին, որոնք ծառատունկից հետո բարեկարգել են հուշահամալիրի տարածքը, ներկել ծառերի բները, նաեւ մաքրել մերօրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերը: