Հունիսի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի 2-րդ հանրապետական փառատոնը, որի շրջանակում անցկացվող առաջին միջոցառումը տեղի ունեցավ Գավառ քաղաքում:
Փառատոնի մասնակիցներն այցելեցին Հենրիկ Թալալյանի անունը կրող երաժշտական դպրոց: Միջոցառման համերգային մասը հեռարձակվեց «Քյավառ» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ընդգրկելով Գեղարքունիքի մարզի գրեթե ողջ տարածքը:
«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը «Գեղամա աշխարհի» թղթակցին տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է 5 համերգային մասից: Հենրիկ եւ Գենադի Թալալյանների անվան Ալտի եւ թավջութակի փառատոնի նվագախումբը համերգներով կլինի նաեւ Վանաձորում, Երեւանում: Ըստ հիմնադրամի նախագահի` փառատոնը խթան կհանդիսանա Հայաստանի մայրաքաղաքից դուրս եւս ալտի եւ թավջութակի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Համերգային ծրագրում ընդգրկված էին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ` այդ թվում Յ. Ս. Բախ, Ժ. Ֆ. Մազաս, Ա. Գլազունով, Տ. Մանսուրյան, Մ. Եկմալյան, Ա. Բաբաջանյան:
Փառատոնին մասնակցեցին շուրջ երեք տասնյակ երաժիշտ` երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաեւ փառատոնի կամերային նվագախումբը, որը ղեկավարում է Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների գործի շարունակող Արամ Թալալյանը:
Այս տարի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի 2-րդ հանրապետական փառատոնի ծրագրի եզրափակիչ փուլի պատվավոր հյուրը կոմպոզիտոր, դիրիժոր Յակով Յակուլովն է` Միացյալ նահանգներից, որն իր կատարումներով բավականություն կպատճառի հայ հանդիսատեսին:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.