Wednesday, June 1, 2011

Մեղավորը հայրն է՞. մոր պատմելով հայրը կենակցել է աղջկա հետ

Մայիսի 31-ին, Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին  մի քաղաքացի հայտարարություն է տվել, որ իբրև ամուսինը՝ 45-ամյա Վ. Տ. սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ, ինչի պատճառով վերջինս հղիացել է: Մոր պատմելով, դա ինքը իմացել է այն ժամանակ, երբ որովայնի շրջանում ցավեր ունենլու պատճաոռվ աղջկան տարել է բժշկի:  Գորիսի ոստիկանության բաժնի պետ Սևադա Առաքելյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ օպերատիվ կարգով ճշտվել է քաղաքացի Վ.Տ.-ի գտնվելու վայրը, ով  բերման է ենթարկվել ու ներկայացվել քննության: Վերջինս մայիսի 30-ին ընտանիքում  անախորժ զրույց ունենալուց հետո հեռացել էր անհայտ ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:  Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ աղջիկը հաճախ ծեծի ու բռնության է ենթարկվել, ապա այդ մասին ոչ մի անգամ ոստիկանությունը ահազանգ չի  ստացել: Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն էլ ասաց, որ երբեք իրենց մոտ բուժում չի ստացել ու հաշվառված չէ:

Արմեն Դավթյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.