Հունիսի 3-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ընկերության Գավառի գրասենյակը «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում շահառու տարեցների համար կազմակերպել էր ուխտագնացություն:
Ըստ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ընկերության Գավառի գրասենյակի համակարգող Անդրանիկ Եղիազարյանի` ծրագրի շահառու միայնակ տատիկ-պապիկների համար կազմակերպված էքսկուրսիային մասնակցեցին ծրագրի 15 տարեցները, ովքեր ի վիճակի էին տրանսպորտից օգտվել եւ երթեւեկել: Տասնհինգ տարեցների ուղտագնացությունը սկսվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, ուր տարեցները եղան եկեղեցում, շրջեցին վանական համալիրի բակում: Հաջորդ կանգառը եղավ Զվարթնոց տաճարը, որտեղ ուխտավորները, ծանոթանալով ուղեկցողների տեղեկություններին, հաղորդակից եղան մեր պատմության մնայուն արժեքներին ու քարե վկաներին:
Տարեցների էքսկուրսիան շարունակվեց` ուղղություն վերցնելով դեպի Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդում նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին, եղան Ցեղասպանության թանգարանում:
Էքսկուրսիայի ողջ ընթացքում տարեցներին ուղեկցում էին «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի սոցիալական աշխատողը, ծրագրի բուժքույրը եւ կամավորները:
Ըստ Եղիազարյանի` ուխտագնացության նպատակն էր աջակցել տարեցներին` մոռանալու իրենց սոցիալական ու անձնական հոգսերը, թեթեւացնել նրանց մեկուսացումը, ինչպես նաեւ հագեցած օր ու ժամանանց ստեղծել տարեցների համար` իրենց բախտակիցների ու հասակակիցների ընկերակցությամբ:
Հավելենք նաեւ, որ «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի ժակմետը ավարտվել էր, բայց այժմ ծրագիրը երկարաձգվել է եւս 3 տարով` դարձյալ ֆինանսավորվելով «Ավստրիական Կարիտաս» կազմակերպության միջոցներով:
Անի Պողոսյան
Գավառ
4 коммент.:
Կեցցե' Գավառը ....
թող ողջ լինեն բարեգործները, որ չեն մոռանում մեր քաղաքի միայնակ տարեցներին
i dep Karitas@ chi moranum naev xoceli xavi poqriknerin u satarym e nranc!
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.