Հունիսի 9-ի երեկոյան, ժամը 21:15-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Միկրոշրջան թաղամասի 302 շենքի 58 բնակարանի բնակչուհի` 1962թ-ին ծնված Կարինե Գրիգորի Կոստանդյանը` դանակի մի քանի հարվածներ ստացած:
Դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Հրազդանի բաժին: Պարզվել է, որ նրան մի քանի անգամ դանակի հարվածներ է հասցրել որդին:
Դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Հրազդանի բաժին: Պարզվել է, որ նրան մի քանի անգամ դանակի հարվածներ է հասցրել որդին:
Արդյունքում մայրը ստացել է ձախ և աջ ձեռնաթաթերի, ձախ կրծքի աջ հատվածի կտրած վերքեր:Դեպքը տեղի է ունեցել տանը:Ինչպես հայտնեցին Հրազդանի բժշկական կենտրոնից, Կարինե Կոստանդյանն արդեն տեղափոխվել է տուն:Դանակահարություն կատարած երիտասարդին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից քիչ առաջ հայտնեցին, որ դանակահարված կինը այս պահին գտնվում է ոստիկանության մարզային վարչությունում, հանգամանքները ճշտվում են:Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինգա Հայրիյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.