Ձյուն, անձրեւ, կարկուտ, փոթորիկ եւ անգամ մեղմ քամի…….. շատ գյումրեցիներ վախենում են, այո, այո, հենց վախենում են բնակլիմայական այս երեւույթներից: Ու նրանք ոչ թե վախենում են մրսելուց կամ թրջվելուց, այլ անտուն մնալուց: Այս «վախկոտները», ովքեր իրականում արժանի են հերոսի կոչման, Գյումրու վթարավտանգ շենքերի բնակիչներն են:
1988 թվականի ավերիչ երկրաշարժիչ հետո, երբ Գյումրիում շենքերի սեյսոմվտանգությունն ու վնասվածությունն էր ստուգվում, մի տարօրինակ փաստ արձանագրվեց` 88ից հետո 88 վթարավտանգ շենք կա:
Ընդհանուր հաշվով 1900 բնակարան է, մոտ 7000 բնակչով: Շենքերից 30ը 4րդ կարգի վթարավտանգ են, ինչը նշանակում է մի բան` այստեղ բնակվելն արգելված է, անգամ մինիմալ ցնցման դեպքում շենքը փուլ կգա:
Վթարավտանգ շենքերից մեկն էլ Գյումրու Հանեսօղլյան 8 հասցեում գտնվող կառույցն է: Առաջին հայացքից դժվար է հավատալ, որ շենքը բնակելի է, այն էլ` գրեթե ամբողջովին բնակեցված: «Անգամ թեթեւ քամու դեպքում շենքի տանիքից քարեր են պոկվում ու ներքեւ գլորվում, երկաթե անձրևանոցով ենք ման գալու, աղջիկս, կամիկաձե ենք,բա…»,- ասում են շենքի բնակիչները:
Արդեն 23 տարի է հանեսօղլյանցիները սպասում են, որ շենքը վերջնականապես ապամոնտաժվելու է, իրենք էլ ամուր բնակարաններ են ստանալու: Սակայն նման շքեղություն նրանք միայն երազում կարող են տեսնել` եթե մի քանի տարի առաջ սուտի-մուտի ծրագրեր ենքննարկվել հարցի ուղղությամբ, ապա այժմ դա էլ չի կատարվում. պետությունը փող չունի և վերջ……պետությունը անգամ 10 տարին մեկ ի վիճակի չէ կատարել քաղաքաշինության նախարարության չափորոշիչներով նախատեսված կառույցների ստուգումները:
Հոգ չէ, գյումրեցին արդեն իմունիտետ է ձեռք բերել, էքստրեմալ պայմանաններում լավ էլ գոյատեւում է….. երևի նման կերպ են մտածում ղեկավար մարմինները ու ՀՀ երկրորդ քաղաքին աչքաթող են անում: Հետաքրքիր է, մինչև երբ… Երևի մինչև արևելյան ցնցումները մեզ մոտ հասնեն ու երբեմնի ծաղկուն քաղաքի հետքերը վերացնեն.. Չնայած սեյսմիկ ծառայության աշխատակիցների խոսքերով մեր տարածքը անվտանգ գոտում է գտնվում: Բայց դե մարդ ես, մեկ էլ տեսար ճապոնական ֆոկուսիմա-մոկուսիմաները այստեղ էլ հասան……

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.