Wednesday, June 15, 2011

Ուսուբյանին գտան

ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին Ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել 1986 թ. ծնված Համիկ Տիտալի Սլոյանը (նախկինում չդատված, չի աշխատում), և հայտնել, որ ապրիլի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում իր կինը` 1994 թ. ծնված Ասյա Ռուստամի Ուսուբյանը, ով իր հետ բնակվում էր Էջմիածնի Օստրովսկու փողոցի 3 տանը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Փաստի առթիվ Վաղարշապատի քնչական բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր և կազմվելէ քիվ 57408311 հետախուզական գործը: Ուսուբյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում ստուգվել Երևան, Էջմիածին, Մեծամոր, Արմավիր քաղաքներում և Արարատի մարզում վերջինիս հարազատների բնակարանները և հնարավոր գտնվելու վայրը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել են նաև ականատես վկաներ, հարցազրույցներ անցկացվել Զվարթնոց թաղամասում գտնվող տաքսու վարորդների շրջանում: Պարզվել է, որ Ա. Ուսուբյանը որոշակի մտերմություն է ունեցել իրենց հարևաններից Գայանե Վանիկի Թորոսյանի հետ, ով զբաղվել է կոսմետիկայի առևտրով: Մայիսի 5-ին Ա. Ուսուբյանին Երևան քաղաքի Արարատ առևտրի կենտրոնի մոտ Սամանդ մակնիշի 10 SO 073 պ/հ ավտոմեքենայի մեջ նկատել է վերջինիս եղբայրը` Թեմուր Ուսուբյանը: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վերը նշված ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասի 3/1 շենքի 28 տան բնակիչ Արտակ Խաչիկի Գրիգորյանն է: Վերջինս լուսանկարով ճանաչել է Ուսուբյանին և նշել, որ նրան եւ դեռևս անձը չպարզված մի կնոջ Նաիրի բժշկական կենտրոնի մոտ կանգառից տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ասյա Ուսուբյանը ստուգվել է Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների բոլոր հաշվառումներով և տեսախցիկներով: Էրեբունի բժշկական կենտրոնի ընդունարանի տեսախցիկից երևացել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից մատնանշված անձինք ժամը 12.05-ին իջնում են ավտոմեքենայից և աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ: Փաստի առիթով կրկին ստուգվում են բժշկական կենտրոնի բոլոր կաբինետներն ու հաշվառումները:

Տաքսու վարորդի` Ա.Գրիգորյանի խոսքերից կազմվում է Ա.Ուսուբյանի հետ նկատված կնոջ դիմապատկերը, որն ուղարկվում է ոստիկանության Երևան քաղաքի  և մարզային բաժիններ: Անհայտ կորած Ա.Ուսուբյանի լուսանկարը ցուցադրվել է Երևան քաղաքի բոլոր մարմնավաճառներին:

Էրեբունի բժշկական կենտրոնի հարակից տարածքում բնակվող ազգությամբ եզդիների շրջանում անցկացվել են օպերատիվ բնույթի հարցազրույցներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ուսուբյանը 24.04.2011թ-ին տանից դուրս գալու ժամանակ հափշտակել է իր ամուսնու եղբոր կնոջ` Թինա Ռազմիկի Ագոյանի անձնագիրը և 27.04.2011թ-ին Երևան-Մոսկվա թիվ 192 չվերթով մեկնել Հայաստանից:

Ասյա Ուսուբյանի հարազատների ներկայությամբ զննության են ենթարկվել  27.04.2011թ. Զվարթնոց օդանավակայանի տեսախցիկների տեսաձայնագրությունները, որի ժամանակ վերջիններս ճանաչել են Ասյա Ուսուբյանին: Ուսուբյանի կողմից Թինա Ագոյանի անվամբ անձնագիրը հափշտակելու և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քր. օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

07.06.2011թ. Ասյա Ուսուբյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քր. օր. 324 հոդվածի1-ին մասով և 329հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Ասյա Ուսուբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.