Monday, June 6, 2011

ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺԻՇԿ ՌԻՄԱ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ


Հրազդանի բժշկական կենտրոնի ծննդատան մանկաբարձական բաժանմունքի բժիշկ Ռիմա Փիլիպոսյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան մեդալով:

Ռիմա Փիլիպոսյանը 1979թ-ից աշխատել է Հրազդանի ծննդատանը` իր նպաստը բերելով նորածինների կյանքի և բարեկեցության համար.
«Այս պարգևին նա արժանի էր»,- համոզված են նրա գործընկերները:

Ինքը` 63 ամյա բժշկուհին, կարծում է, որ իր աշխատանքը բոլորինն է, և այդ պարգևը իր ամբողջ կոլեկտիվի վաստակն է. «Ինձ համար անակնկալ էր արժանանալ այդ մրցանակին, ուրախ եմ, որ գնահատվեց տարիների իմ վաստակը: Ես միշտ մտածում եմ, որ բժշկի աշխատանքը զինվորականի աշխատանքին է նման, միշտ քո դիրքերում պետք է գտնվես և երբեք չլքես այն, հակառակ դեպքում կտուժեն երեխաները»:

Ինգա Հայրիյան
Հրազդան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.