Արդեն մի քանի օր է, Հրազդանում օդը չափից դուրս աղտոտված է: Օդի ավտոտվածույունը նկատելի էր հատկապես հանգստյան օրերին, իսկ այսօր` առավոտյան,փոշով էին պատված ցեմենտի գործարանին և ՀրազՋԷԿ-ին հարող տարածքները և նոյնիսկ Կենտրոն թաղամասը, որը գտնվում է գործարաններից ավելի քան 3-4 կմ հեռավորության վրա:
Վերջերս Հրազդանի բժշկական կենտորնից տեղեկություն էր ստացվել, որ շնչուղիների և հատկապես խրոնիկ բրոնխիտային հիվանդությունների թիվը վերջին եռամսյակում գրեթե քառապատկվել է: Թեև բժիշկները հակված չեն այն կապել օդի աղտոտվածության հետ, փորձում են բացատրել եղանակային փոփոխություններով, սակայն այսօրվա տեսարանը թույլ չի տալիս համաձայնվել նրանց եզրակացության հետ:
Նման մթնոլորտ մեր քաղաքում հաճախ է լինում: Եվ այսքանից հետո դեռ խոսք է գնում բաց երկաթահանք շահագործելու մասին: Նշենք, որ այս երևույթի նկատմամբ ահազանգեր գրեթե չեն հնչում: Ըստ երևույթին, մարդիկ հաշտվել են իրենց վիճակի հետ:
Ինգա Հայրիյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.