Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի տարածքում երեկ գիշեր գայլերի ոհմակը մուտք է գործել Կարլոս Բաղդասարյանի անասնագոմ եւ հոշոտել երեք գլուխ երկու տարեկան հորթերի: Ինչպես տեղեկացրեց Կարմիրգյուղի բնակիչ Կարլոս Բաղդասարյանը, անասնագոմը գտնվում է Գավառ-Մարտունի ավտոմայրուղու եզրին: Անասնագոմի դուռը գիշերները սովորաբար կողպվում է, ուր պահվում են յոթ գլուխ երկու տարեկան հորթեր՝ արջառներ եւ երինջներ: Ամենայն հավանականությամբ, դռան փականը ջարդվել է ներսի կողմից՝ արջառների եւ երինջների միջամտությամբ:
Դրանից հետո սկսվել է գայլերի հարձակումը: Անասունները դուրս են եկել գոմից: Գայլերը մինչեւ վերջ հոշոտել են մոտ 150 կիլոգրամ քաշ ունեցող մեկ հորթի՝ թողնելով միայն ոսկորները, մյուսին հոշոտել կիսով չափ, իսկ երրորդին հասցրել են պատռել եւ գետնին լցնել փորոտիքը:
Մի հորթը փախել-հեռացել է եւ տերերի կողմից տարածքում անվնաս գտնվել է առավոտյան, իսկ մնացած երեք հորթերը հրաշքով անվնաս են մնացել:
Մի հորթը փախել-հեռացել է եւ տերերի կողմից տարածքում անվնաս գտնվել է առավոտյան, իսկ մնացած երեք հորթերը հրաշքով անվնաս են մնացել:
Անասնատերերը միայն վաղ լուսադեմին են տեսել կոտորածը, երբ գայլերի ոհմակն արդեն հեռացած է եղել: Կարլոս Բաղդասարյանի ընտանիքը կրել է մոտ 700 հազար դրամի վնաս: Չի բացառվում, որ անասնապահական այդ տարածքի անասնահոտերը նորից ենթարկվեն գայլերի հարձակմանը:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.