Արմավիրի մարզում վերջերս կարկտահարված 19
համայնքները համալրվեցին նոր բախտակից ընկերներով:
Մայիսի 5-
ին ժամը 19:30-
ի սահմաններում 7-10
րոպե տևողությամբ եկած կարկտուտը վնասել է մարզի մի շարք համայնքներ:
Կարկուտի ծավալները պատկերացնելու համար նշենք,
որ նույնիսկ 18
ժամ անց որոշ տեղերում կարկուտը դեռ չէր հասցրել հալվել:
Վնասները աննկարագրելի են, կարկուտի գոտում հայտնված համայնքների պտղատու ագիները մինչև 100 տոկոս վնասվել են: Նույնը կարելի է ասել խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մասին:
Կարկտահարված համանքների գյուղացիները խուճապի մեջ են, վարկերը պետք է մարվի, 10 հազար դրամով պարտքով վերցրած պարարտանյութի գումարները պետք է վճարվի, մեխանիզատորների պարտքերը պետք է փակվի, այս ամենին գումարած ջրի վարձ, հողի հարկ պետք է վճարվի , գոյատևելն էլ իր հերթին:
Ըստ գյուղացիների,
եթե պետական մակարդակով միջոցառում չձեռնարկվի փրկութան ելքը մեկն է,
աշխատանք փնտրել արտերկրում:
Կարկուտից առավել շատ տուժել են Արմավիրի մարզի Արևադաշտ,
Արաքս,
Վանանդ,
Ալաշկերտ և Մրգաշատ համայնքները:
Այստեղ գյուղուցիները պնդում են,
որ այլևս ոչինչ վերականգնել չի լինի,
ամեն ինչ հողին է հավասարվել,
ապրելու համար էլ օդից կախված են մնացել:
Այս տարի Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն կարկուտի երրորդ դեպքն էր:
Վնասն այն աստիճանէ,
որ Արևադաշտցիներն ասում են սուգ ենք հայտարարել:
Հունիսի 6-ի առավոտյան ՀՀ գյուղնախարարը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջել են կարկուտից տուժած գյուղերում և իրավիճակին տեղում ծանոթացել: Այս մասին ասաց Արաքսի գյուղապետ Ռուբեն Կարապետյանը:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.