Լոռու մարզի Ամրակից գյուղի մի խումբ պատանիներ չէին էլ կարող մտածել, որ հունիսի 7-ին սկսած իրենց խաղը տխուր ու դառը վախճան կունենա, որ իրենց ընկերներից մեկն այդպես էլ չի կարողանա հատել ու անցնել կատաղած Ձորագետը:
Ընկերներով խաղացել էին, հետո էլ որոշել գնալ “ցոգոլ” ուտելու:
Վայրի խնձորի չհասունացած պտուղները համտեսելու համար, պետք է անցնեին գետի մյուս ափը, 10-12 տարեկան պատանիներն ինչ իմանային, որ բացի անհաս ու թթու լինելուց, դրանք նաև շատ “դառն” են` ու “թանկ” վճարեցին իրենց առօրյա ու սովորական դարձած ցանկության համար` կորցրեցին իրենց ընկերոջը:
Ինչպես փրկարարներն են նշում, ըստ նախնական տվյալների, տղային գետը քշել է նրա անզգուշության հետևանքով:
Վարարած Ձորագետը Մանվել Մարգարյանի դին դեպքի վայրից հեռացրել էր մոտ 2 կմ, նրան փրկարարները գտան դեպքից 5 օր անց` Ագարակ գյուղին հարակից կիրճում` մի քարի տակ: Փրկարարները մեծ դժվարությամբ, բայց կարողացել են դին դուրս բերել կիրճից և հանձնել իրավապահներին:
ՆԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.