Մասնագետները նշում են, որ թե’ կինը, թե’ տղամարդը հավասարապես կարող են ունենալ լիդերին բնորոշ հատկանիշներ, խնդիրը կայանում է նրանում, թե կանանց ո±ր մասն է ցանկանում բացահայտել լիդեր լինելու իր ընդունակությունները, և տղամարդկանց ո±ր մասն է ցանկանում կնոջն ընդունել որպես լիդեր: Այս խնդիրներն են քննարկվում Չարենցավան քաղաքում համայնքապետարանի և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ բացված Կանանց լիդերության դպրոցում: Ասոցիացիան կանանց լիդերության դպրոցներ է կազմակերպում հանրապետության տարբեր մարզերում: Դրանք նպատակ են հետապնդում բացահայտել մեր հասարակությունում թաքնված կին լիդերներին: Շաբաթական 1-անգամյա դասընթացները կանանց տալիս են բազմակողմանի գիտելիքներ լիդերության, կանանց իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ: Դասընթացները վարում են հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներն ու տարբեր ոլորտների լավագույն մասնագետները: Կանանց լիդերության դպրոցի շրջանակներում դասընթացներից բացի կազմակերպվում են կլոր սեղաններ, քննարկումներ ու խաղեր: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Անահիտ Սողոյանի խոսքով ժամանակակից կինը կարող է և նաև պետք է լիդեր լինի. կանայք ավելի լավ են զբաղվում հասարակական ու քաղաքական գործունեությամբ, ավելի հեռատես են և ամենակարևորը՝ յուրաքանչյուր խնդրի նայում են մոր աչքերով: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Չարենցավանի մասնաճյուղի նախագահ Սոնյա Սարգսյանի խոսքով կինը պետք է խելացի լինի ոչ միայն խոհանոցում: §Աշխատանքը երբեք կնոջը չի խանգարում լինել լավ մայր, լավ կին ու նաև լավ տատիկ¦,- ասում է Սոնյա Սարգսյանը: Ծրագրի ավարտին լիդերության դպրոցի մասնակից 25 կանայք կստանան վկայագրեր, ինչը հաջողությամբ կօգտագործեն իրենց աշխատանքում և կարիերայի ստեղծման ճանապարհին: Այսքանով սակայն Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան չի բավարարվելու, նախատեսվում են լիդերության խառը դպրոցներ, որտեղ կուսանեն միաժամանակ 2 սեռի ներկայացուցիչներ, այսպես հնարավոր կլինի փոխել նաև տղամարդկանց վերաբերմունքը կին լիդերների նկատմամբ: §Ժամանակակից աշխարհում ընթացող դրական գործընթացներում մեծանում է կնոջ դերը, մեր երկրում այս առումով դեռ խնդիրներ կան, կանայք ինքնամփոփ են և անվստահ, կին լիդերների նկատմամբ հասարակության անբարեհաճ վերաբերմունքն էլ վրադիր, բայց մեզ շատ են պետք կին լիդերներ¦,- ասում է Անահիտ Սողոյանը՝ վստահաբար փաստելով, որ ամեն ինչ միայն ժամանակի խնդիր է, իրենք սկսել են այս բարդ գործն ու պատրաստ են մինչև վերջ գնալ:
Հավելեմ, որ դեռևս իր ժամանակին հույն փիլիսոփա Սոկրատեսը նշում էր, որ կարևոր չէ՝ կին ես, թե տղամարդ, կարևորն այն է, որ դու իսկական լիդեր լինես:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.