Հատուկ սարքավորումներ և իդեալական կառույց: Գյումրու բժշկական համալիրի 200 մահճակալ հզորություն, նորաձևության վերջին ճիչ հանդիսացող բուժտեխնիկա, նկարագրություն է: Համալիր, որի շահագործումը նախատեսվում է 2012 թվականին:
Մենք ընթանում ենք հստակ պլանով: Աշխատում ենք մինչ կեսգիշեր: Ասել ենք, որ գործը կպրծնենք մինչև տարեվերջ, ուրեմն կպրծնենք: Մենք մեր խոսքի տերն ենք: Խնդիր չկա……….
Սա ասում են <<Միլաքս Գրուպ>> ՓԲԸ-ի պատասխանատուները: Նշված կազմակերպությունն է իրականացնում շինաշխատանքները:
Այն, որ կազմակերպությունը կհասցնի ժամանակին կատարել իր խոստումը, կարելի է հավատալ: Դրան վկա են կառույցի` օր օրի բարձրացող պատերը: Այս պահի դրությամբ շենքի առաջին հարկն արդեն կառուցված է: Ընթանում է երկրորդի կառուցապատումը: Առջևում դեռ երրորդն էլ կա: Մի խոսքվ շինկազմակերպությունը ջանք չի խնայում օր առաջ խոստումն ի կատար ածելու և ղեկավար մարմինների առաջ պարզ երես լինելու համար:
Նա այնքան պարտաճանաչ կազմակերպություն է, որ համալիրի հիմքը սկսել էր փորել, դեռ մրցույթի ընթացքում: Փորձեմ բացատրել ոչ մեկին ոչինչ չասող վերջին նախադասությունը……… ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ նոր էր հայտարարել շինկազմակերպության մրցույթ, երբ մասնակիցներից մեկը` հիշյալ <<Միլաքս Գրուպը>>, իր հայրենիքից` Վանաձորից, Գյումրի տեղափոխվեց և սկսեց արագ-արագ գործերն առաջ տանել: Շատերը զարմացան, թե այս մարդիկ ինչու չեն սպասում մրցույթի վերջնական արդյունքերին, ասենք բա որ չհաղթեն ումից և ինչպես են ստանալու կատարածի փոխհատուցումը, սակայն տեսենելով, մրցակիցների անտարբեր հայացքներն ու այս մեկի գոհունակ ժպիտը, հասկացան ու լռեցին` ձուկը կրկին վերևից էր հոտած………..
Այնուհանդերձ այսօր բողոքել չի կարելի, ինչպես ասացի շինակազմակերպությունը պատվով է գործը առաջ տանում: Ու այդ պատվաբեր կառույցի ավարտին անհամբեր սպասում են հատկապես երեք կառույցների ներկայացուցիչներ` Սամարիթեր, Մարզային եւ Վիրաբուժական հիվանդանոցներինը: Այս վերջիններիս անձնակազմն է տեղափոխվելու հիշյալ համալիր: Փաստի առթիվ նրանք և ուրախ են, և տխուր: Ուրախանալու առիթը մեկն է` աշխատելու են գերհագեցած հիվանդանոցում, ավելին` Եվրոպային վայել հիվանդանոցում: Տխրելու պատճառն էլ մեկն է` ոչ բոլորն այդ բախտին կարժանան: Դժվար մեկ հիվանդանոցում պահաջվեն միևնույն մասնագիտության տեր մի քանի բժիշկներ և ասենք 10յակ բուժքույրեր, սանիտարներ, հաշվապահներ, տնտեսվարներ և այսպես շարունակ:
Եվ այս ցուցակում հատկապես տխուր են տնօրենները: Փաստորեն ընդամենը մեկ տարի հետո նրանցից 2ը պաշտոնաթող կլինեն` դժվար մեկ համալիրը 3 տնօրեն ունենա: Այս առումով կարող է նաև գործազրկության 3 դեպք գրանցվի: Տնօրենը ընտրվելու է մրցութային կարգով: Մեկ էլ տեսար ներկայիս անձանցից և ոչ մեկը չհաղթահարեց այդ շեմը: Այս առումով դեռ ոչ բողոքավոր, ոչ էլ գոհունակ դեմքեր չկան; Միապաղաղություն է………… կարող է և շինկազմակերպության մրցույթի նման մի բան լինի……… Խաղաքարտերը կբացվեն ընդամենը մի քանի ամիս անց:
Արմինե Ավետիսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.