Oրեր առաջ, մամուլում եղան հրապարակումներ, որ թիվ 37 ընտրատարածքում 2012թ-ի Աժ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այս ընտրատարածքը ընդգրկում է Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանները ու ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր /Սաշիկ/ Սարգսյանը: Սակայն Սյունիքի մարզպետը հերքեց տարածված խոսակցությունը՝ ասելով, որ մտադիր չէ առաջադրվել: Նույն ընտրատարածքում առաջադրվելու է նախկին զինվորական, մասնագիտությամբ պատմաբան, ծնունդով սիսիանցի Վոլոդյա Հովհաննիսյանը: Գնդապետ Հովհաննիսյանը հայտնի է իր ըմբոստ հայտարարություններով, լինելով բանակային կորպուսներից մեկի փոխհրամանատարը, նա 2006-ին մի առիթով ասել էր. «Վազգենը կռվում էր հայրենիքի, ոչ թե փափկասուն Արմենչիկների համար»: Դրանից անմիջապես հետո Վ. Հովհաննիսյանի պաշտոնն իջեցվել է, բայց նա շարունակել է աշխատանքը ՊՆ-ում, հետագայում ոստիկանությունում՝ ներքին զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնում, որտեղից մի քանի ամիս առաջ պաշտոնանկ է արվել եւ անցել կադրերի տրամադրության տակ:
Արմեն Դավթյան, Կապան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.