Sunday, June 26, 2011

Հոգեւոր տոները բոլորինն են

Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը: Այդ օրը նրա անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ  պատարագ: ՀՀ Արդարադատության նախարարության Արթիկի քրեակատարողական հիմնարկում վեց ամիս առաջ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվել էր  տեղի մատուռը. այսօրվա տոնի առթիվ   մատուռում մատուցվեց պատարագ, պատարագիչն էր քրեակատարողական հիմնարկի հոգեւոր հովիվ Տեր Արսեն քահանա Բարսեղյանը: Սրբազան հայրն իր հոգեւոր խոսքն ուղղեց կալանավորներին, իսկ հիմնարկի պետ Վարդան Սարգսյանը, նաեւ մի շարք դատապարտյալներ կարեւորեցին մատուռի դերը: նախկինում կալանավայրի խաչքարի մոտ էին կատարվում բոլոր հոգեւոր տոները: Այժմ նրանք մատուռ ունեն, որն իդեպ, կառուցվել է հենց կալանավորների ձեռքերով: Վերջում բոլորին բաժանվեց մատաղ:

Լիլիթ Յոլչյան
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.