Thursday, June 23, 2011

Հրազդանցիների կարծիքը. Որտե ՞ղ հանգստանալ` Հայաստանում, թե… (տեսանյութ)


Ինչպես վիճակագրական տվյալներն են հավաստում, այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն 192 հազար հայ զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան:

Հայաստանցիների համար վրացական ծովափնյա հանգստավայրերը շարունակում են մնալ լավագույնների թվում: Արտաքին զբոսաշրջության ծավալները զգալիորեն գերազանցում են ներքին զբոսաշրջության համապատասխան ցուցանիշներին:

Շատերի կարծիքով, Հայաստանից դուրս հանգստանալն ավելի ձեռնտու է և մատչելի, քան Հայաստանի ներսում: Մեր հարցված քաղաքացիների մեծ մասն իրենց հանգիստը նախընտրում էին կազմակերպել այլ երկրներում, իսկ Հայաստանի սահմանում, այնուամենայնիվ, նախընտրում էին Սևանը:

Հետաքրքիր է, բայց  Ծաղկաձորն այդքան էլ չի հրապուրում այդ վայրին այդքան մոտ ապրող հրազդանցուն` «համ շատ թանկ հաճույք է, համ էլ մեր քթի տակ է գտնվում»,-ասում էին մարդիկ

Ինգա Հայրիյան


0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.