Sunday, June 26, 2011

Վարչապետը Լոռիում էր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզ այցի շրջանակներում ներկա եղավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրարտուրայի` այս տարվա լավագույն շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Բուհ այցն առաջինն էր` սեփական նախաձեռնությամբ . Նա գերազանցության դիպլոմներ հանձնեց ինստիտուտի 20 մագիստրոսների, որոնց միջին գնահատականը առավելագույնն է: 2011-ի ինստիտուտի 96 մագիստրոս շրջանավարտներից 61ը կարմիր դիպլոմ է ստացել: 


Վարչապետը շնորհավորեց ուսանողներին, նշեց, որ 21-րդը ինտելեկտուալ մրցակցության դար է, և գիտելիքի արտադրությունն է առաջնայինը, ավելացրեց, որ մանկավարժները պետության ուշադրության կենտրոնում են: Ս. Սարգսյանին շնորհվեց բուհի բարեկամ կոչում, ընծայվեց Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին` ոսկե դիմապատկերով, վարչապետը գրառում կատարեց ինստիտուտի հուշագրքում:


Տ. Սարգսյանը եղավ Շահումյան համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Այն օրեկան մոտ 30 հաճախորդ է ունենում,  անբարեկարգ է ու բազմաթիվ խնդիրներ ունի, վարչապետը խոստացել է օգնել դրանք հաղթահարել:


Վանաձորից վարչապետն ուղևորվեց Ալավերդի, հանդիպեց հանրապետական կուսակցության ակտիվի հետ, հանձնեց կուսակցության շարքերը համալրած 30 ալավերդցիների կուսակցական տոմսերը: Սարգսյանը ծանոթացավ Նաև Մոտկորի 6 գյուղերի ճանապարհների վերականգնողական ծրագրի աշխատանքների հետ: 250 մլն է տրամադրվել Մոտկոր աշխարհի ճանապարհաշինական ծրագրի համար: 

Լիլիթ Յոլչյան
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.