Tuesday, June 28, 2011

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

-Գավառի բժշակական կենտրոնին տրամադրված նոր <<Ռեմոբիլ>> տեսակի <<Ֆորդ>> մակնիշի մեքենան հագեցած է բժշկական արդի չափանիշներին համապատասխան բուժսարքավորումներով եւ կարող է փոխարինել Երեւանից կանչվող շտապ օգնության հատուկ բրիգադին: Այն հնարավորություն է տալիս ձեռնարկել միաժամանակ մի քանի գործողություն` ընդհուպ վերակենդանացումից մինչեւ հիվանդին ստացիոնար բուժման հասցնելը,- այսպես նկարագրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժնի առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հայաստան բերված 88 «Ֆորդ» մակնիշի շտապ օգնության մեքենաներից 5-ը տրվել է Գեղարքունիքի մարզի Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոններին, Սեւանի եւ Վարդենիսի հիվանդանոցներին եւ Ճամբարակի առողջապահական կենտրոնին: Գ. Դավթյանը հավաստում է, որ սարքավորումներով հագեցած շտապ օգնության մեքենան կարիքի դեպքում կծառայի ողջ մարզին, ինչպես նաեւ կփոխարինի Երեւանից կանչվող շտապ օգնության հատուկ բրիգադին: Գավառի ԲԿ-ի շտապ օգնության բրիգադի աշխատակազմը ստացել է համապատասխան վերապատրաստում եւ պատրաստ է ծառայել մարզի բնակչությանը:

Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.