Friday, June 24, 2011

Ծնունդը հետաձգվեց

Արմավիր քաղաքը շուտով կլինի 80 տարեկան: Արմավիրը հիմնադրվել է 1931 թվականի հունիսի 26-ին: Այս տարի քաղաքի ծննդյան օրը չի նշվի, որորվհետև շոգ է ու ծնունդ նշելն անհնար, սեղաններ պետք է դրվի, հյուրասիրություն կազմակերպվի,  իսկ շոգին մարդիկ չեն կարող գալ ու հյուրասիրվել, դրա համար  էլ քաղաքի ծնունդը տեղափոխվել է աշնանը, կամ սեպտեմբերի վերջին, կամ էլ հոկտեմբերի սկզբին/մենակ շոգ չլինի…/: Այս մասին այսօր հայտարարեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ավագանու նիստի ընթացքում:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.