Friday, June 24, 2011

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ ԾՐԱԳՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱՆԵՐԸ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հունիսի 23-ին <<Դպրոցական սնունդ>> ծրագրի մակատակարար «Սոցիալական եւ արդյունաբերական սննդի ծառայության ինստիտուտ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակիցները եւ միջազգային փորձագետը շրջայց կատարեցին Գեղարքունիքի մարզի դպրոցոներում:

Այնուհետ պատվիրակներին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

Ինստիտուտի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետի քննարկեցին «Դպրոցական սնունդ» ծրագրի արդի վիճակը: Արվեցին երկկողմ առաջարկություններ:

Սոցիալական եւ արդյունաբերական սննդի ծառայության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գայանե Սիմոնյանից տեղեկացանք, որ իրենք այժմ ուսումնասիրություններ եւ մոնիտորինգ են անցկացնում հանրապետության ողջ տարածքի այն դպրոցներում, որտեղ իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Իրենց այցի նպատակն է ստեղծել ու համակարգել բոլոր հնարավոր պայմանները, որոնք կնպաստեն դպրոցներում տրվող սննդի եւ մատուցման որակի լավացմանը:

Նույն ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մասլովը, կատարած ուսումնասիրություններից բացի, ներկայացրեց նաեւ «Դպրոցական սնունդ» ծրագրի մատուցման իր առաջարկը: Նա առաջարկեց ըստ մարզի տարաշրջանների ստեղծել մեկ կառույց, որտեղ կպատրաստվի եւ կեփվի դպրոցներին հասանելիք սնունդը, ապա` կառաքվի դպրոցներ: Ըստ փորձագետի` պետք է նաեւ դպրոցներում ունենալ մառաններ, որոնք կունենան պահպանման անհրաժեշտ պայմանները:

Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպման ավարտին նշեցին նաեւ, որ իրենք անում են հնարավորը, փնտրում այլ դոնոր կազմակերպություններ, որպեսզի ծրագիրը 2013 թվականի ավարտից հետո դառնա շարունակական:

Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.