Friday, June 24, 2011

ՆՐԱՆՑ ԿՈՉՈՒՄԸ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է















Հրշեջը կարո՞ղ է լինել փրկարար, իսկ փրկարարը հրշեջ: Այս հարցերի պատասխանները մենք դժվարությամբ կարողացանք գտնել չարենցավանցիների շրջանում, քանզի ավանդույթի ուժով դեռ շատերը տեղյակ չեն, որ հրշեջներն այսօր նաև փրկարարներ են, իսկ մի մասն էլ կարծում է, որ փրկարարներ մեր երկրում ուղղակի չկան:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը Հայաստանում 2005 թվականին իրականացրեց «Արձագանք» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել աղետների արձագանքման համակարգին, հզորացնել արձագանքման մարզային համակարգերը, կազմակերպել դասընթացներ և սարքավորումներ տրամադրել համապատասխան ծառայությանը: Արդեն 2009 թվականից սարքավորումներով հագեցան Հրշեջ փրկարար ծառայության բոլոր 63 կայաննները, այդ թվում Չարենցավանի Հրշեջ փրկարար ջոկատը:

ՀՓՋ-ի աշխատանքները շուրջօրյա են, առաջին հայացքից հեշտ թվացող այս աշխատանքը պարզորոշ կերպով բացահայտում է իր բոլոր դժվարությունները, երբ անձամբ ես տեսնում ծանրաբեռնված օրն ու հրշեջ-փրկարարների ամենօրյա կատարելագործման ձգտումները: Առավոտյան մարմնամարզություն, պահակախմբի հերթափոխություն, պարապմունքներ` ըստ դասացուցակի, տնտեսական աշխատանքներ, ուսումնական վարժանքներ, գործուղումներ, հրդեհներ, վթարներ և այսպես շարունակ 24 ժամ:

Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում Չարենցավանի հրշեջ-փրկարարները բազմաթիվ հրդեհների ականատեսն են եղել: Աշխատանքը էլ ավելի է ծանրաբեռնվում հատկապես ամռան ամիսներին, երբ սկսվում են բնածին հրդեհները: Հրշեջ-փրկարարների խոսքով կլիմայական փոփոխություննրի հետ կապված` հրդեհների թիվը տարեցտարի ավելանում է: Չարենցավանի ՀՓՋ-ի կողմից սպասարկվող տարածքում 2010 թվականին 2009 թվականի համեմատ հրդեհներն ավելացել են երեք անգամ: Քիչ թիվ չեն կազմում նաև տեխնածին հրդեհները: Մասնագետների խոսքով, եթե պահպանվեն տարրական հրդեհանորմատիվ կանոնները, շատ աղետալի դեպքերից կարելի է խուսափել: Ով իրազեկված է, նա պաշտպանված է կարգախոսով առաջնորդվելով` ծառայությունը իրականացնում է «Հրշեջները համայնքում» իրազեկման ծրագիր, որի շրջանակներում կազմակերպում է դասընթացներ և ուսումնական տագնապներ դպրոցներում:

 Արդեն 1 տարի է, Չարենցավանի հրշեջ-փրկարարներն իրականացնում են նաև փրկարարական աշխատանքներ, որոնց կարիքը կարող է զգացվել ոչ միայն աղետների, արտակարգ իրավիճակների, այլ նաև ավտովթարների ժամանակ:



  









  





Այս ամենի համատեքստում հրշեջ-փրկարարներն, իրավամբ, կարող են փաստել, որ ԻՐԵՆՑ ԿՈՉՈՒՄԸ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.