Wednesday, June 1, 2011

Գեղհովիտում ծեծել են համայնքի ղեկավարի թեկնածուին


Գեղհովիտ գյուղում մայիսի 29-ի երեկոյան հարձակվել են համայնքի ղեկավարի թեկնածու Թաթուլ Գրիգորյանի վրա: Մեր տեղեկատվության աղբյուրի փոխանցմամբ, բութ գործիքով հարվածից Գրիգորյանը գլխի ծանր վնասվածքներ է ստացել, տեղափոխվել հիվանդանոց: Ներկայումս նրա առողջական վիճակը լավ է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում: 

 Գեղհովիտ համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները նշանակված էին հունիսի 12-ին, թեկնածուները 3-ն էին` գործող գյուղապետ, ԱԺ նախկին պատգամավոր,Հայաստանի շինարարների միության նախկին նախագահ Վազգեն Պողոսյանի եղբայրը`ՀՀԿ-ական Վարդան Պողոսյանը,  նախկին գյուղապետ,անկուսակցական, այս դեպքում` տուժող  Թաթուլ Գրիգորյանը և դարձյալ անկուսակցական Նահապետ Գևորգյանը: 

Իսկ թե այս դեպքը պատճառ կհանդիսանա արդյոք ընտրության օրը փոփոխելու համար` դեռ պարզ չէ: Գրիգորյանների ընտանիքի անդամները, մասնավորապես թեկնածուի դուստրը, տեղի ունեցածի մեջ մեղադրում են Վ. Պողոսյանի նախընտրական շտաբին, ինչը հրապարակված է  նաև Թ. Գրիգորյանի դստեր` Նարե Գրիգորյանի, բլոգում. http://penline.livejournal.com/7292.html  

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.