Tuesday, May 31, 2011

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պատասխանը շատերին չգոհացրեց


Այսօր Հրազդան էր այցելել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` հանդիպելու մարզի բնակիչների հետ և պատասխանալեու նրանց հարցերին: Հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզպետարանում, որին ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:
 
Մարզպետարան էին եկել մարզի տարբեր համայնքերի ու հատկապես գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Բնակիչները նախարարին ուղղեցին տարբեր հարցեր: Դրանց մեջ գերակշռում էր ավանդների խնդիրը: Բնակիչներից շատերը հետաքրքրվում էին, թե երբ կստանան իրենց ավանդները:

Նախարարության ներկայացուցիչներն էլ պարզաբանեցին կարգը. «2005-2006թթ-ին հաշվառված նպաստառու ընտանիքների օգնության ծրագիր է սա: Այդ ծրագրում 62000 ընտանիք են ներգրավված: Երբ որ կարգը փոխվի, ձեր ավանդները ևս կվերադարձվեն: Եթե դուք չհասցնեք էլ ստանալ, կստանան ձեր ժառանգները»:

Բնակիչներից շատերին հուզում էր ընտանեկան նպաստների հարցը: Շատերը դժգոհում էին, որ նպաստ ստանալու իրավունքից զրկվել են, այնինչ իրենց օրենքով հասնում է: Տեղում ներկա մասնագետներին հանձնարարվեց ստուգել բողոքող քաղաքացիների փաստաթղթերը և օրենքի սահմաններում լուծել նրանց խնդիրը:

71 ամյա չարենցավնցի Սիրան Ղազարյանը դժգոցեց իր կենսաթոշակի ստաժի   հաշվարկումից. «Ես նաև մեծացրել եմ 4 երեխայի, ինձ ավելի շատ թոշակ է հասնում, դե ասել են, կնայենք, չգիտեմ հետո ինչ կլինի»,- հուսահատ ավելացրեց տիկին Սիրանը:

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նկատեց, որ գրեթե բոլոր մարզերում խնդիրները նույնն էին, բայց ամենից շատ դժգոհ էին Լոռու մարզի բնակիչները: Նրա կարծիքով, այսօր առկա հիմնական խնդիրներն ամենուր մարդկանց  զբաղվածության հարցն է:Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները ևս հարցեր ուղղեցին նախարարին:Առաջարկ արվեց վերսկսել հասարակական վարձատրվող աշխատանքների իրականացումը գյուղերում: Հարցերը բազմազան էին, բայց շատերին չգոհացրեց ստացված պատասխանները:

Ինգա Հայրիյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.