Wednesday, July 6, 2011

Դատավարությունն անվերջ է թվում

                         Սզնի- թիվ 1 հիվանդանոց

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս էլ որերորդ անգամ հետաձգվում է Վանաձորի «Սզնի» դեղատան եւ թիվ 1հիվանդանոցային համալիրի գործով դատավարությունը: 

Դեղատան տնօրեն Գառնիկ Սահակյանը պահանջում է հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանից՝ կատարել մրցույթով սահմանված պարտավորությունները: Վճռի ընթեցումն ամենատարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է, գործի քննությունը վերսկսվել, այժմ էլ գործում ներգրավվել է Լոռու մարզպետարանը՝ որպես երրորդ կողմ, սակայն ոչ մարզպետարանի ներկայացուցիչը, ոչ պատասխանող կողմը չէին ներկայացել: 

Եվ քանի որ գործն արդեն ամբողջությամբ քննված է, դատավորը որոշում կայացրեց քննությունն ավարտված համարել, հուլիսի 18-ին հրապարակել հավերժ թվացող դատավարության  վճիռը:

Լիլիթ Յոլչյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.