Կոտայքի մարզպետարանի թափանցիկ և հրապարակային աշխատանքի հերթական դրսևորումը երեկ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի անմիջական նախաձեռնությամբ մարզպետարանում բացված տեղեկատվական կենտրոնն է: Կոտայքի մարզպետարանում կարևորվում է հրապարակային գործելաոճը , և բոլոր գործընթացները կազմակերպվում են հենց այս մտայնությամբ: Տեղեկատվական կենտրոնի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տեղակատվական կենտրոնը հնարավորություն է տալու բարձրացնել մարզպետարանի աշխատանքների թափանցիկությունը` դառնակով քաղաքացի-մարզպետարան յուրատեսակ կապող օղակ: Տեղեկատվական կենտրոնում գործելու է «Մատչելի տեղեկատվություն, տեղեկացված հասարակություն» կարգախոսը: Այստեղ արդյունավետ կերպով աշխատելու է նաև մամուլի սրահը, որտեղ կկազմակերպվեն մամլո ասուլիսներ, ճեպազրույցներ և հարցազրույցներ, կքննարկվեն հասարակությանը և լրատվամիջոցներին հետաքրքրող բազմաթիվ արդիական թեմաներ:
Տեղեկատվական կենտրոնը հնարավորություն է տալու յուրաքանչյուր քաղաքցու իրականացնել Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքը` ստանալ տեղեկատվություն և լինել իրազեկված օրենքով սահմանված ժամկետներում: Սա կօգնի ցանկացած քաղաքացու ստանալ ցանկացած տեղեկատվություն մարզպետարանի աշխատանքների վերաբերյալ: Կենտրոնը հագեցած է համապատասխան սարքավորումներով և ունի որակյալ մասնագետներ, ովքեր կուղորդեն բնակիչներին:
Տեղեկատվական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով, կարևորելով Կոտայքի մարզպետարանի նմանատիպ նախաձեռնությունը, նշեց, որ Կոտայքի մարզում այսպիսով պայմաններ են ստեղծվում իրազեկված հասարակության կայացման ճանապարհին
«Սա հրաշալի և բացառիկ երևույթ է, երբ մարզպետարանը սեփական նախաձեռնությամբ, սեփական միջոցներով գործարկում է տեղեկատվական կենտրոն, կարծում եմ այս ձեռնարկումը պետք է օրինակելի դառնա մյուս մարզպետարանների համար»,- առանձնացրեց Շուշան Դոյդոյանը:
Ի դեպ Կոտայքի մարզպետարանը 2006 թվականին, որպես ամենահրապարակային և թափանցիկ գործող գերատեսչություն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից արժանացել էր «Ոսկե բանալու» և վերջին 10 տարիների ընթացքում միակ մարզային գերատեսչությունն է, որը ոչ մի անգամ չի հայտնվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկատվություն չտրամադրողների «Սև ցուցակում»:
«Կարծում եմ տեղեկատվական կենտրոնը կարդարացնի այն բոլոր նպատակները, որոնք դրված են մեր առջև: Կենտրոնի գործունեությունը միայն օգնելու է մեր աշխատանքներին, և մենք շարունակելու ենք մեր գործունեությունը` թափանցիկության սկզբունքն ունենալով դրա հիմքում» ,- իր խոսքում ասաց Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:
Ինֆորնմացիայի ազատության կենտրոնը պատրաստ է համագործակցել տեղեկատվական կենտրոնի հետ և կատարել վերլուծություններ դրա արդյունավետության և անհրաժեշտության վերաբերյալ:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.