Հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 147 երեխա: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական եւ առողջապահական վարչության առողջապահական բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանի` Գավառի տարածաշրջանում ծնվել է 33, Սեւանի տարածաշրջանում` 32, Մարտունու տարածաշրջանում` 45, Վարդենիսի տարածաշրջանում` 33 եւ Ճամբարակի տարածաշրջանում՝ 4 երեխա:
Ըստ նույն աղբյուրի` մայիսին մարզում ծնվել է 192 երեխա: Ծնունդներն ըստ տարածքների բաշխվել են հետեւյալ կերպ՝ Գավառի տարածաշրջան` 44, Սեւանի տարածաշրջան` 41, Մարտունու տարածաշրջան` 57, Վարդենիսի տարածաշրջան` 41 եւ Ճամբարակի տարածաշրջան` 9: Բոլոր տարիների եւ ամիսների տվյալներով ծնունդների անփոփոխ առաջատարն է մնում Մարտունու տարածաշրջանը, հետնապահը` Ճամբարակը: Նախորդ տարվա հունիս ամսին Գեղարքունիքում ավել է ծնվել 39 երեխա:
2011 թվականի առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում ծնվել է 1100 երեխա: Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 1305 երեխա:
Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.