Wednesday, July 27, 2011

Գյումրվա հեքիաթ... Պաշտոնյաներն ու կատարվող շինաշխատանքերն անտեսանելի են


Երկաթուղայինների մշակույթի տունը կառուցվել է 1927 թվականին և մինչ երկրաշարժը համարվում էր Գյումրու մշակութային երևելի օջախներից մեկը: Շենքի անմխիթար ու վթարային վիճակի մասին գիտեն բոլոր ատյաններում, սակայն դրա վերականգնման ուղղությամբ մինչ օրս ոչ մի լուրջ ծրագիր ու ներդրում չի կատարվել:

Սա քաղաքի այն բազմաթիվ շենքերից մեկն է, որն այսօր ծառայում է որպես աղբանոց: Եւ կառույցը հիմնականում այդ նպատակին ծառայում է թաղամասի բնակիչների համար, ովքեր ժամանակին այստեղ բավարարել են իրենց հոգևոր պահանջները: Երկաթուղայինների մշակույթի պալատը ողջ քաղաքի ու հասարակական շերտի դիմագիծ էր: Այսօր էլ դիմագիծ է` բայց աղճատված:

Երբեմնի մշակույթի կենտրոնի մասին այսօր միայն հիշեցնում են Մայիսյան ապստամբության հերոսների հիշատակն հավերժացնող հուշարձանը և ֆերդինանտ Մանուկյանի` հրաշքով պահպանված <Սասունցիների պարը> որմնանկարը: Տարիների ընթացքւմ նկարը փրկելու համար տարատեսակ քայլեր են կատարվել: Քայլեր` ոչ մասնագիտական` ասենք պատն է քարով ծածկվել: Բալց այն փրկել է պետք, հակառակ դեպքում Մինասի որմնանկարների բախտին կարժանա:

Մինչ 88ը շենքի խարխլմանը նպաստել են նաեւ արտեզյան ջրերը: Թեև մի քանի անգամ ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել, բայց անարդյունք` տարիներով նկուղը ջրի մեջ է եղել: Ժամանակի ընթացքում մի շարք ծրագրեր են մշակվել, խնդրի լուծման ուղիներ փնտրվել, անհրաժեշտ գումարի չափ որոշվել ու այդպես էլ թղթի վրա մնացել: 2008 թվականին գործը կարծես թե գլուխ էր գալու` շենքի վերանորոգման համար պետբյուջեւց այդ տարի 163 միլիոն դրամ հատկացվեց: Փորձեցի պարզել, թե նշյալ գումարը որտեղ, երբ և ինչ պայմաններով է օգտագործվել, շենքի հատկապես որ հատվածն է վերակառուցվել, կամ թե նոր հիմքը որտեղ է գցվել: Պատասխանատու պաշտոնյաներն հսկա գումարով իրականացվող շինարարության նման վերջին օրերին անտեսանելի են, ավելի կոնկրետ անհետաձգելի գործերով մարզի այս ու այն հատվածներում են: Ինչևէ, հեռախոսով ճշտեցի կոնկրետ այս տարի բյուջեից ոչ մի հատկացում չի կատարվելու: 2012 էլ բնականաբար դեռ անհայտ է` ոչ խոստումնալից հայտնիով: Պարզ է մի բան` թե մշակույթի տունը վերակառուցվի, տարածքը հարկավոր կլինի մաքրել տնակներից ու շուկայից: Այս միտքը հատկապես սարսափելի է վաճառականների համար: Սակայն վախենալ պետք չ, եթե նախկինում հատկացված գումարով տեսանելի բան չի կատարվել, ապա չեղածով տեղում դոփելու ենք:

Արմինե Ավետիսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.