Saturday, July 2, 2011

Հերթական զոհը բանակում

Կապանում տեղակայված  ՀՀ ՊՆ N զորամասի հարակից անտառում հունիսի 29-ին, ժամը 13:15-ին հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դիակը: Նա բանակ էր զորակոչվել Մասիսի Նորաբաց գյուղից: Տիգրանը 5-6 ամսից պիտի զորացրվեր: Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ Տիգրանը զորամասից դուրս, ծառայակիցների հետ զինավարժությունների է եղել: Նախնական վարկածով, նա ինքնասպանություն է գործել: Դեպքի  վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի  վերք` հարթ եզրերով: Զինվորը լքել էր զորամասի տարածքը: Նրա ծնողները նշում են, որ մինչ այդ նա կոնֆլիկտ է ունեցել հրամանատարական կազմի հետ, որի պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրանք համոզված են, որ իրենց որդին ինքնասպանություն գործել չէր կարող: Դեպքի առիթով ՀՀ  Քր. Օր. 110 հոդվածի առաջին  մասի/ինքնասպանության հասցնել/ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.