Wednesday, July 6, 2011

ԿԱՅԱՑԱՎ ՍԵՐՈԲԻ ԳՈՐԾՈՎ` ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ


Սերոբ Տեր-Պողոսյանը պահանջեց դռնփակ նիստ:
     Դատական առաջին նիստը կայացավ և հետաձգվեց առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայության:
     Դատական նիստն սկսվեց այն բանից հետո, միայն, երբ դատավոր Մուշեղ Հարությունյանը բավարարեց մեղադրյալի պահանջը, այն է` անցկացնել դատական դռնփակ նիստ:          Դատական առաջին նիստի ավարտից հետո, մեղադրող դատախազ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ կողմից քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը պարզաբանեց, որ դատարանը բավարարել է մեղադրյալի փաստաբանների միջնորդությունը և հետաձգել դատը մինչև հուլիսի 21-ը: Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովսեփյանը հավելյալ ժամանակ են պահանջել գործի մանրամասներին ծանոթանալու համար:  

  Իսկ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն նշվում է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է “Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիայի” նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ մեղադրանքը` այն է` 2004-2010թթ. նրա կողմից անչափահասների հանդեպ իրականացվել են սեռական ոտնձգություններ:  
  Իսկ այդ ողջ ընթացքում Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում բողոքի ակցիայով հանդես եկան “Երևանի կանանց ռեսուրս կենտրոնի” ՀԿ անդամները: Բողոքի ակցիայի անդամներն ունեին սեռական ոտնձգությունները դատապարտող ցուցապաստառներ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.