Monday, July 18, 2011

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՂԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ


Գեղարքունիքի մարզի 6 համայնքները ներկայացնող մշակութային հաստատությունները հաղորդակից եղան <<Գարնանային ներշնչանք>> մշակութային նախագծին: Նախագիծը կազմակերպվել է Վիվասել-ՄՏՍ-ի կողմից, որում ներգրավված են մայրաքաղաքի եւ ՀՀ մարզերի մշակութային եւ գեղագիտական հաստատությունները: <<Գարնանային ներշնչանքին>> մասնակցում էին Գավառի, Սեւանի, Վարդենիսի, Ճամբարակի, Նորատուսի եւ Կարմիրգյուղի արվեստի ու գեղագիտական դպրոցները:

Միջոցառումը կայացավ Գավառի մշակույթի տանը` ներկայացնելով ցուցահանդես եւ համերգային մաս: Միջոցառման շրջանակներում մշակութային կառույցները հանդես եկան արվեստի տարբեր ճյուղերի` ազգային պարարվեստի, երգարվեստի, նկարչության, ասեղնագործության, բեմական արվեստի, լուսանկարչական թեմատիկ գործերով, որոնք արտահայտում էին երեխաների ընկալումը բջջային օպերատորի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության վերաբերյալ եւ պարունակում են ընկերության կորպորատիվ նշանը:

Համերգային մասում ելույթներով ներկայացան Գավառի, Սեւանի, Կարմիրգյուղի եւ Նորատուսի արվեստի ու երաժշտական դպրոցները: Ավարտին 220 մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան խորրդանշական նվերներ:

Ինչպես տեղեկացանք Վիվասել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից` <<Գարնանային ներշնչանք>> նախագծի նպատակը Հայաստանում երիտասարդ տաղանդներին բացահայտելն ու նրանց ստեղծագործականությունը խթանելն է: 

Արդեն սկսվել են արդյունքների քննարկումն ու ամփոփումը, որը կհրապարակվի գալա համերգի ժամանակ: Յուրաքանչյուր դպրոցից հաղթող կընտրվի մեկ գործ: Դպրոցները կստանան արժեքավոր նվերներ, որոնք կծառայեն այդ հաստատությունների կարիքներին ու նպատակներին:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.