Sunday, July 17, 2011

Նրանց համար դրախտը Հայաստանն է (տեսանյութ)

«Անդրանիկ»  Հ.Բ.Ը.Մ. Սկաուտական ճամբարի  չորրորդ սերունդն է հանգրվանում Լոռու մարզի Թեժ լեռ կոչվող վայրում: Այս տարի առաջին հերթափոխով ժամանել են Իրանի ,Ուրուգվայի ,նրանց է  միացել Երևանի օգնական խումբը, Կալիֆոռնիայի ,Սիրիայի ինչպես  նաև Լիբանանի ներկայացուցչական խմբակը:  Հուլիս-օգոստոս ամիսներին տարբեր երկրների մեր հայրենակիցները 14 օրով հանգրվանում են Թեժ լեռում, այդ օրերին հասցնում լինել հանրապետության շատ վայրերում, այցելում Էջմիածին, Ծիծեռնակաբերդ,  Սարդարապատ, Խոր Վիրապ. Գառնի-Գեղարդ, Հաղպատ, Հաղարծին,Դսեղ,մատենադարան , նաև զորամասերում են լինում, այցելում Հայորդաց տներ: Այս տարի Ուրուգվայի խումբը, որ  առաջին անգամ էր հայրենիքում, հայկական երաժշտական թատերգություն էր բեմադրել Վանաձորի Հայորդաց տանը, որի համար 6 ամիս հայոց լեզվի , արտասանության ու առոգանության դասընթաց էին անցել բոլոր մասնակիցները: 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.