Thursday, July 28, 2011

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԳՈՀ ՄՆԱՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ















ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով Կոտայքի մարզում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Կոտայքի մարզում էր: Շուրջ 1մլրդ. 318 մլն. դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում մարզի 34 համայնքներում նախատեսված է լուծել առաջնահերթություն պահանջող մի շարք խնդիրներ. մասնավորապես կատարել ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի վերանորոգման ու կառուցման, հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային օջախների շենքերի հիմնանորոգման ու լոկալ ջեռուցման համակարգերի կառուցման, ներհամայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման և այլ աշխատանքներ:

Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում մարզի Զովունի, Նոր Գեղի և Քաղսի համայնքներում: Արմեն Գևորգյանը մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հետ միասին շրջեց վերոնշյալ համայնքներում և ծանոթացավ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ քննարկեց աշխատանքների որակն ու ժամկետները: Մանկապարտեզները վերանորոգվելու և կահավորվելու են ժամանակակից պահանջներին համապատասխան:

«Անհանգստացնող հանգամանքներ որակի առումով չկան , հույսով եմ, որ մեր երեխաները սեպտեմբերի 1-ից կվայելեն նոր շենքային պայմանները»,- նշեց փոխվարչապետը:

Տարածքային կառավարման նախարարը այցելեց նաև մարզկենտրոն Հրազդան և ծանոթացավ այստեղ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Հրազդան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող խմելու նոր ջրագծի կառուցման շինարարական աշխատանքներին, եղավ պոմպակայանում և համապատասխան լաբորատորիայում: Նախատեսվում է, որ նոր ջրագիծը հնարավորություն կտա վերացնել ջրի տեխնիկական կորուստները և առավել արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները: Իսկ որակյալ ջրամատակարարումը կասկածի տակ չի դրվում:

«Կառուցվում է ներքին ցանց`շուրջ 120կմ երկարությամբ, և մենք տարվա վերջին Հրազդան քաղաքի բնակիչներին կմատակարարենք որակյալ ջուր, իսկ ջրամատակարարման ժամանակացույցը կկազմի 15-16 ժամ»,-տեղեկացրեց Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:

Մարզպետարանում Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ուղղությունները: Փոխվարչապետը մանրամասն ծանոթացավ նոր ջրագծի կառուցման արդյունքում ջրամատակարարման բարելավման հնարավորությունները, առկա խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.