Friday, July 22, 2011

ԾՈՎԱԿԸ ԿՈՒՆԵՆԱ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑ

<<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում մեծ թափով ընթանում են երրորդ կարգի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները:

Ըստ Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանի` կառուցվող ոռոգման ցանցը կունենա 2400 մետր երկարություն, արդյունքում ոռոգելի կդառնա 130 հեկտար տարածք: Ոռոգման ցանցի թողունակությունը կկազմի 60 լիտր վայրկյան: Ծրագրին աջակցելու համար համայնքի բյուջեից տրամադրվել է 4 միլիոն դրամ: Ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներում բացվել է 15 ժամանակավոր աշխատատեղ, որում ընդգրկված են Ծովակի բնակիչները: Երրորդ կարգի ոռոգման ցանցը շահագործման կհանձնվի շուրջ 20 օրից:

Համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ ավարտվել են նաեւ միջհամայնքային ճամապարհների հողահարթեցման աշխատանքները:

Օգոստոսի առաջին տասնօրյակում պետբյուջեից տրամադրած միջոցների հաշվին կսկսվի նաեւ Ծովակի մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.