Wednesday, July 13, 2011

12-ԱՄՅԱ ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԹԵՈԴՈՍԻԱՅԻՑ

Սարուխանցի Նարեկ Խաչիկյանը մասնակցելով Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքում կայացած քիք-բոքսինգի 2011 թվականի աշխարհի մանկապատանեկան գավաթի առաջնությանը` 32 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի:

Առաջնությանը մասնակցել է նաեւ 24 երկիր՝ ներկայացնելով 800 մարզիկ: Հայաստանը տարբեր քաշային կարգերում ներկայացրել են երեք մասնակիցներ' Ղարաբաղից, Գավառից եւ Էջմիածնից:

2011թ. աշխարհի մանկապատանեկան գավաթի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Խաչիկյանին եւ <<Օրիենտալ>> համահայկական ֆեդերացիայի նախագահ, քիք-բոքսինգ մարզաձեւի մարզիչ Դերենիկ Հակոբյանին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզի ղեկավարը շնորհավորեց մարզչին ու մարզիկին`հաջորդ մրցումներում միայն ոսկե մեդալներ նվաճելու ակնկալիքով:

Բրոնզե մեդալակիր պատանին սովորում է Սարուխանի թիվ 3 դպրոցում: Մարզվում է Հացառատի քիք-բոքսինգի ակումբում: Արդեն երեք տարի է, որ Նարեկը լրջորեն զբաղվում է Քիք-բոքսինգ մարզաձեւով: Թեոդոսիայում ունեցած հաղթանակը Նարեկի միակ նվաճումը չի: 2010 թվականին Մոսկվայում կայացած քիք-բոքսինգի SAFE FIGHT առաջնությունում Նարեկը նվաճել է ոսկե մեդալ: Մեր հայրենակիցը այժմ մարզվում է եւ լրջորեն պատրաստվում սեպտեմբերին Անապայում կայանալիք <<Ադամանդի>> գավաթի առաջնությանը:

Թեոդոսիայում անցկացրած ժամանակը աննվաճ չի եղել նաեւ Նարեկի մարզիչի համար; Դերենիկը մասնակցել է <<Միջազգային Կոմատ կարատեի>> սեմինարներին, հանձնել քննություն եւ ստացել սեւ գոտի երրորդ դան որակավորում:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.