Արդեն հինգ տարի է ԼՄ Օձուն համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Վրթանես քահանա Բաղալյանը: Նկատելի են նրա օրոք եկեղեցու ու գյուղի հոգևոր կյանքի հետ կապված փոփոխություններն ու դրական տեղաշարժերը: Եկեղեցին նոր շունչ է ստացել, գյուղում նկատվում է հոգևոր կյանքի աշխուժություն, մեծացել ու խորացել է գյուղացիները հավատն առ Աստված, այս ամենին քահանան հասել է իր նվիրվածության շնորհիվ:
Եկեղեցուն կից գործում է ճամբար, ուր հաճախում է շուրջ 200 երեխա` գյուղի ու նաև գյուղում հանգստացող` հանրապետության այլ շրջանների տղաներն ու աղջիկները: Ճամբարային օրվա սկիզբը երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո է, ճամբարականների ու քահանայի մասնակցությամբ զրույց է անցկացվում, Տեր հայրը պատասխանում է պատանիներին հետաքրքրող հարցերին` այս կերպ են դրվում հայեցի ճիշտ հոգևոր դաստիարակության հիմքերը: Քահանան իր բոլոր նախաձեռնություններում իր կողքին մշտապես զգում է երեցկնոջ աջակցությունը, Երեխաները պատկերացում են են կազմում եկեղեցական տոների ու ավանդույթների մասին, ծանոթանում եկեղեցական պատմությանը, Աստվածաշնչին, այսօր նրանք արդեն քահանային բարևելու ճիշտ կարգը գիտեն, պատվիրանները, աղոթել: Մի խոսքով` առաջին լուրջ քայլերն են արվել քրիստոնեական դաստիարակություն ստանալու ճանապարհին:
Ինչ պես մասնակիցներն են վստահեցնում, երեխաների ժամանցը լավագույնս է կազմակերպվում տեղի ճամբարում. Հագեցած առօրյա, նոր շփումներ հասակակիցների հետ, խաղեր, այս ամենը լրացվում է նաև քահանայի դասերով: Համատեղվում են հոգևոր դաստիարակությունն ու ճիշտ կազմակերպված առօրյան:
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.