Thursday, July 28, 2011

ՎԱՐԴԵՆԻԿԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՇՈՒՐՋ 66 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ`ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորորոգվում է Վարդենիկի մշակույթի տունը: Հիմնանորոգման ծրագրի արժեքը 30 միլիոն դրամ է, շինարարական աշխատանքների տեւողությունը՝ 2 ամիս: Ամբողջությամբ փոխվել են երկհարկանի կառույցի պատուհանները, դռները: Վերանորոգվել է շենքի գրադարանը, սենյակները: Շենքի ճակատային մասը կձեւափոխվի, կտեղադրվեն մուգ գույնի ապակիներ՝ շենքին հաղորդելով շքեղ տեսք:

Վարդենիկի համայնքապետ Հովիկ Հովեյանի հավաստամբ՝ աշխատանքները կավարտվեն օգոստոս ամսվա ավարտին: Հիմնանորոգումից հետո մշակույթի տանը կշարունակեն գործել երգ ու պարի համույթները, սպորտային խմբակը եւ գրադարանը:

Միաժամանակ համայնքում մեկնարկման փուլում են գտնվում Վարդենիկի Թիվ 10-րդ փողոցի 583 մետր երկարության խմելու ջրագծի ընդարձակման աշխատանքները: Ջրագիծը սկիզբ է առնում Վարդենիկի գլխավոր ջրատարից: Ջրագիծը խմելու ջրով կապահովի Վարդենիկի նորակառույց թաղամասի շուրջ 300 բնակչի: Ծրագրի համար համայնքի բյուջեից նախատեսված է 3 միլիոն 300 հազար դրամ: Աշխատանքների տեւողությունը սահմանված է 15 օր:

Վարդենիկի համայնքային միջոցներից 27 միլիոն դրամ կտրամադրվի Վարդենիկի երաժշտական դպրոցի երկհարկանի շենքի ներքին հարդարման համար: Կկատարվի սենյակների վերանորոգում, հատակի, սանհանգույցների նորացում: Արվեստի դպրոցը կվերանորոգվի երկու ամսվա ընթացքում: Ինչպես հավաստում է համայնքապետը՝ ծրագրվել է գալիք տարում կատարել նաեւ արվեստի դպրոցի արտաքին հարդարում եւ շրջակայքի նորոգում:

Վարդենիկի 800 գծամետր երկարությամբ կենտրոնական ճանապարհի երկու կողմերում տեղադրվում են երկաթբետոնյա բաքեր՝ ջրահեռացման նպատակով: Փողոցների բարեկարգման ծրագրի համար համայնքապետարանը հատկացրել է 8 միլիոն դրամ:

Համայնքային աշխատանքներում բացվել է շուրջ 20 ժամանակավոր աշխատատեղ, որում ընդգրկված են վարդենիկցիները:

Վարդենիկի Թիվ 18-րդ փողոցի 5000 քառակուսի մետր մակերեսը կասֆալտապատվի, որի համար կներդրվի 28 միլիոն դրամ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.