Thursday, July 7, 2011

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ , ԶՈՀՎԱԾ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ


Հուլիսի 1-ից Հանքավանի <<Հասմիկ>> ճամբարում հանգստանալու մեկնեցին Գեղարքունիքի մարզի զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների, ծնողազուրկ, նպաստառու, բազմազավակ, սոցիալապես անապահով եւ խնամատար ընտանիքների 8-13 տարեկան 215 երեխաներ:
Հանքավանում կազմակերպված նրանց հանգիստն իրականացվում է ՀՀ պետբյուջեի հատակցումների հաշվին:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սեւակ Դվոյանի՝ Գեղարքունիքի մարզի երեխաները հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով: Առաջին մեկնումն արդեն մեկնարկել է, որը կտեւի 20 օր՝ հուլիսի 1-ից մինչեւ 20-ը: Երկրորդ հերթափոխը կսկվի հուլիսի 20-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 8-ը:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծվել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով, որը եւ ստանձնել է աշխատանքները կոորդինացնելու խնդիրը:
Միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության է առնվել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ եւ տեսակներով ապահովելու հարցը: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի եւ ՀՀ մարզպետների համագործակցությամբ ապահովված է նաեւ ամառային հանգստի մեկնող ու վերադարձող դպրոցականների անվտանգ հանգիստը եւ փոխադրումը:
Ս© Դվոյանը հավաստեց նաեւ, որ հանգստյան տանը կազմակերպվում է երեխաների լիարժեք հանգիստ, որը ներառում է օրական չորսանգամյա սնունդ, էքսկուրսիաներ, մարզական ու ինտելեկտուալ խաղեր, նկարչություն, ընթերցանություն, երեկոյան ժամերին՝ պար եւ զբոսանք:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.