Tuesday, July 12, 2011

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈԼԱՔԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆ

Մասնակի վերանորոգման աշխատանքներ են սկսվել Զոլաքարի մշակույթի տանը:Աշխատանքի պատվիրատուն Գեղարքունիքի մարզպետարանն է, ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեի միջոցներից: Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ՙԻշխանհատակ՚ ՍՊԸ-ն: Շինարարական ընկերության ղեկավար Հենրիկ Հարությունյանից տեղեկացանք, որ շինվերանորոգման աշխատանքները մեկնարկել են հունիսի վերջերին: Ըստ պայմանագրի՝ աշխատանքների ավարտը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, սակայն կազմակերպությունը պատրաստ է աշխատանքները հանձնել սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Զոլաքարի մշակույթի տան հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 28 միլիոն դրամ, որը բավականացնում է միայն շենքի մասնակի հիմնանորոգմանը: Նախատեսվում է կոսմետիկ վերանորոգում իրականացնել կառույցի մարզադահլիճն ու գրադարանը:
Այս պահին մշակույթի տանը հին պատուհանների մի մասը փոխարինվում են եվրոպատուհաններով, հարդարվում են պատերն ու առաստաղը: Հատակը փոխարինվում է լամինատով եւ կերամոգրանիտով:Շինարարական աշխատանքներում ընդգրկված է 15 աշխատող:
Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը նշում է, որ շատ գումար անհրաժեշտ կլինի մշակույթի տունը լիարժեք հիմնանորոգելու համար: Հին ու կիսանորոգ լինելով հանդերձ, սակայն, մշակույթի տունը բավարար չափով սպասարկում է Զոլաքար համայնքին: Այնտեղ գործում է ընտանեկան անսամբլ, խաղասրահ, ինչպես նաեւ թենիսի ու բիլյարդի սրահներ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.