Monday, July 4, 2011

Եկեղեցու հիմքը Աստված է դրել...Մաքրվեց Սբ. Բարձրաքաշ եկեղեցին


Դսեղ համայնքում` ձորն իջնող զառիվայրում վեր է խոյանում  մի հրաշագեղ կոթող  Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը, կառուցված 670 թ-ին, որտեղ ժամանակին 500 վանականներ գիտական աշխատանքով են զբաղվել: Այժմ վանական համալիրը խոնարհված է խնամքի ու հոգածության կարիք ունի:
Հոգևոր դասի ներկայացուցիրների և երիտասարդաց միության անդամների համար հին եկեղեցիների պահապանումը կարևոր է,  քանի որ մարդու կողմից բարեգործություն է, ոչ ոք  ստիպողաբար չի գալիս, գալիս իրենց  կամքով և այդ կամքի մեջ կա բարիություն և Աստվածայինին հասնելու ձգտում. «Եկեղեցին  այնքան ժամանակ է եկեղեցի, քանի ունի ուխտավոր, հակառակ պարագայում եկեղեցին կդառնա քարեղեն կառույց: Եթե խոնարհված եկեղեցիները չմաքրենք խոտից, կդառնա մի փոքրիկ անտառ, և ամեն մարդ մտնելուց առաջ պետք է ման գա, թե մյուսը ու ր է»: 

Տեր Մասիս քահանա Վարդերեսյանը,  նկատեց, որ   փորձի փոխանակումն էլ կարևոև է: Նորաստեղծ Դսեղի երիտասարդաց միության անդամները  փորձ չունեն, և ուրախալի է, որ օգնում է  նորոստեղծ միությանը: Հաճախակի կազմակերպվող ուխտագնացությունների, կոնֆերանսների միջոցով երիտասարդաց միությունները համախմբվում են մեկ գաղափարի «Այստեղ կա ճանաչողականությունը, որ ճանաչեն  մեկը մյուսին և համախմբված լինեն»:
Երիտասարդները մաքրեցին եկեղեցու տարածքը,  Եկեղեցու պատերի ներսում, հնչեցրեցին  շարականներ, հայակական հորովելն  ու հայրենասիրական երգեր: Ուխտագնացությունը ըստ երիտասարադների յուրօրինակ դաշինք է Աստծո հետ. «Ամեն տարի փորձում ենք, ավելի շատ երիտասարդներ ընդգրկել, որպեսզի նրանք ավելի լուրջ մոտենան, ուխտագնացության,  ցավալի է, որ շատ երիտասարդներ անգիտակցաբար են մոտենում բարեկարգման աշխատանքներին: Մենք սրանով հոգեպես մաքրվում ենք զորանում»,- ասում է Գուգարաց թեմի երիտասարդաց միության անդամ Էմմա  Գրիգորյանը:
Երիտասարդաց միության անդամ  Վահե Խաչիկյանը որոշել էր մկրտվել հենց այդ եկեղեցում:  Նա նկատում է, որ Լոռեցիները նշանակություն չեն տալիս մկրտվելուն և ցանկություն է  ունեցել դառնալ  իսկակն քրիստոնյա երիտասարդաց միության անդամ դառնալուց հետո. «Քանի որ բացօթյա է, և պատմության ուժն է իր մեջ կրում, ցանկություն առաջացավ, կնքվել Սուրբ բարձրաքշ եկեղեցում: Ինձ թվում է Աստված այստեղ շատ մոտ է»,- ասում է Վահե Խաչիկյանը:  

«Եկեղեցու  հիմքը  Աստված է դրել, բայց մարդն է կառուցել, և կարևոր չէ, ով է կառուցել, պետք է ազգովի պահպանենք. «Հայ ժողովուրդը եղեցասեր է, եկեղեցապահպան, եկեղեցին գնահատող, դրա համար է, որ Աաստված ողորմած է հայ ժողովչդի հանդեպ, բոլոր դժվարությունները կարողանում է հաղթահարել»,- վստահ է Դսեղի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա  Վարդերեսյանը:

Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը` հեղինակի


2 коммент.:

ԼԻլ Ջան շատ լավ ես նկարագրել: Արժեր, ձորն ի վար ձգվող ժառիվայրը հաղթահարել, այդ հրաշագեղ վանական համալիրը տեսնելու համար:

Mec Sirov kuxekcem bolor cankacoxnerin):)

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.