Tuesday, July 19, 2011

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


2007 թվականից Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում սկսվել եւ ընթանում են Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները: Այն կառուցվում է Սարուխան գյուղի բնակիչ, գործարար Արայիկ Ավետիսյանի անձնական ներդրումների հաշվին, որոնք կազում են ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Ներկայում արդեն հավաքվում է եկեղեցու գմբեթը:

Շինարարության վարպետ եւ ղեկավար Աշոտ Կիրեղյանը հայտնեց, որ 2007 թվականին կատարվել է եկեղեցու հիմնարկեքը եւ կառուցվել հիմքը, իսկ 2008 թվականից սկսվել են բուն շինարարական աշխատանքները: Եկեղեցին կառուցվում է երեւանաբնակ Ստեփան Նալբանդյանի ճարտարապետությամբ: Այն ունենալու է 15 մետր լայնություն, 20 մետր երկարություն եւ 24 մետր բարձրւթյուն՝ առանց խաչի: Սարուխանի Սուրբ Աստվածածինը լինելու է սրբատաշ, տուֆակերտ, քանդակազարդ, քարե կամարներով, քառանավ, գմբեթավոր եկեղեցի: Այն նման է լինելու 9-10-րդ դարերի հայկական եկեղեցաշինության ճարտարապետական ոճին:Այն կարող է հիշեցնել Վահրամաբերդը կամ Անի մայրաքաղաքում կառուցված մի շարք եկեղեցիներ:

Աշոտ Կիրեղյանը նշեց, որ այսօրվա դրությամբ աշխատանքները մոտ 85 տոկսով հասցված են ավարտին, եւ մինչեւ տարեվերջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կլինի Խաչօրհնեքի արարողությունը:Իսկ եկող տարվա ընթացքում եկեղեցու շրջապատում կկատարվեն բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.