Հուլիսի 21-30-ը Մարտունիում կկազմակերպվի <<Սևանա լիճ>> անվանումը կրող շախմատի 16-րդ կարգի միջազգային մրցաշարը` 5 երկրների 10 բարձրակարգ շախմատիստների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնում են միջազգային գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մասնակիցների թվում են նաև Բաադուր Ջոբավան (Վրաստան), Ջո Ջիանչաոն (Չինաստան), Իլդար Խայրուլինը (Ռուսաստան) և Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս): Հայաստանի շախմատի ակադեմիայի և շախմատի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն արդեն 5-րդ տարին է, ինչ Մարտունու գրանցում է ստացել. Մինչ այդ 2 տարի` 2005 և 2006 թվականներին, այն <<Կապուտակ Սևան>> անվանմամբ անցկացվում էր Սևանում:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.